Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ
ՄիջազգայինԹրամփը հնարավոր համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ։
ԱՄՆ նախագահը քաղաքների հնարավոր կորուստը համարում է «փոքր գին»՝ երկրի և աշխարհի անվտանգությունն ապահովելու համար։
Նա նաև հայտարարել է Թեհրանի նկատմամբ «զանգվածային հաղթանակի» անհրաժեշտության մասին, որը կհաստատի ԱՄՆ գործողությունների ճիշտությունը։
«Նրանք կարող են ոչնչացնել քաղաք, թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Դա շատ փոքր գին է վճարելու համար, և ամեն ինչ շատ շուտով կավարտվի։ Իրականում, այն արդեն գրեթե ավարտվել է <...>։ Բայց այն շուտով կավարտվի, այսպես թե այնպես», - նշել է Թրամփը։
Մինչդեռ պատերազմը, որը «շատ շուտով կավարտվի», եւ Թրամփը քանիցս արդեն «հաղթել» է, շարունակվում է արդեն յոթ ամիս և դադարի նշաններ չի ցույց տալիս։

