Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները

Վերլուծություն

­Հայ–­ռու­սա­կան, ըստ ա­մե­նայ­նի, ստվե­րա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րի ներ­կա թեժ փու­լում (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=350234&l=am) Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նն­երից մե­կը կա­րե­լի է ըն­կա­լել նաեւ Նի­կո­լին «օգ­նութ­յան ձեռք» մեկ­նե­լու փորձ: Այս­պես, ըստ Հեյ­դա­րո­վի­չի` աշ­խար­հում միայն եր­կու գեր­տե­րութ­յուն կա՝ ԱՄՆ-ն եւ Չի­նաս­տա­նը, չկա եր­րոր­դը: Ու նաեւ, որ Ադր­բե­ջանն այդ եր­կու երկր­նե­րի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կերն է:

­Մի կողմ թող­նենք հար­ցը, որ ԱՄՆ–ն եւ Չի­նաս­տա­նը եր­կու հա­կա­դիր բե­ւեռ­ներ են, այն է` բա­ցառ­վում է միա­ժա­մա­նակ եր­կու­սի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րը լի­նե­լը, ե­թե միայն այդ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նը ըն­դա­մե­նը թղթի վրա առ­կա խզբզանք չէ: Ա­լիե­ւի նման հայ­տա­րա­րութ­յու­նը ա­վե­լի խոր­քա­յին ի­մաստ ու­նի. Ռու­սաս­տա­նին նա գեր­տե­րութ­յուն չի հա­մա­րում: Այ­սինքն, կա­րե­լի է ա­ռանձ­նա­պես չմտա­հոգ­վել, թե ին­չ է ա­սում կամ ա­նում Մոսկ­վան: Դե ե­թե Ա­լիե­ւը չի մտա­հոգ­վում, ա­պա Փա­շին­յանն ին­չո՞ւ մտա­հոգ­վի Մոսկ­վա­յից ե­կող ազ­դակ­նե­րով:

­Թե ինչ­պես է Հեյ­դա­րո­վի­չը 5–6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող պե­տութ­յա­նը փոր­ձում երկ­րորդ պլան մղել, ին­քը կի­մա­նա, եւ սրա­նում, ի­հար­կե, Մոսկ­վա­յի խնդիրն էլ կա: Բայց ե­թե վստահ է, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը հա­վերժ է շա­րու­նակ­վե­լու, նաեւ, որ Բա­քուն չի կա­րող Կիե­ւի ներ­կա­յիս վի­ճա­կում հայտն­վել, ա­պա դա կա­րող է չար կա­տակ խա­ղալ Հեյ­դա­րո­վի­չի հետ: Ա­մեն դեպ­քում այն, ինչ ներ­կա պա­հին կա­տար­վում է Կիե­ւի հետ, պետք է որ Բաք­վին բո­լո­րո­վին այլ ազ­դակ­ներ հղեր:

­Փաս­տը սա է. Կիե­ւը, գտնվե­լով ռազ­մա­ճա­կա­տից հար­յու­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու, ներ­կա պա­հին, ինչ­պես հենց ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն են ա­սում, դար­ձել է ռազ­մա­ճա­կա­տա­յին քա­ղաք 7/24 ռե­ժի­մով: Ընդ ո­րում, ար­դեն սկսվել է այն ա­մե­նավ­տան­գա­վոր փու­լը, ո­րի մա­սին վեր­ջերս քա­նիցս են­թադ­րու­թյուն­ներ հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, օ­րեր ա­ռաջ ռուս­նե­րը հար­վա­ծե­ցին Ուկ­րաի­նա­յի մայ­րա­քա­ղա­քի դնեպր­յան կա­մուրջ­նե­րից մե­կին` Հա­րա­վա­յին կամր­ջին: Ա­ռա­ջին հար­վա­ծը շա­տե­րը փոր­ձե­ցին հա­մա­րել ցու­ցադ­րութ­յուն: Սա­կայն ի­րա­կա­նութ­յունն այլ էր. հար­ված­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, եւ Հա­րա­վա­յի­նից ռուս­ներն ան­ցան նաեւ մյուս ան­ցում­նե­րին: Այդ թվում, պար­բե­րա­կան հար­ված­նե­րի տակ է նաեւ երկ­րորդ կա­րե­ւո­րա­գույն կա­մուր­ջը` Հ­յու­սի­սա­յի­նը (ժա­մա­նա­կին` Մոս­կով­յան): Մին­չեւ իսկ Զե­լենս­կին է ար­դեն ստիպ­ված խոս­տո­վա­նել, որ ռու­սա­կան բա­նա­կը ծրագ­րում է խզել Կի­եւի ձախ եւ­ աջ ա­փե­րի միջեւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը: Պատ­ճա­ռա­բա­նում է, թե նպա­տակն է «փլու­զում հրահ­րել եւ ս­տի­պել բնա­կիչ­նե­րին լքել մայ­րա­քա­ղա­քը», սա­կայն ա­մեն բան այդ­քա­նէլ պար­զու­նակ չէ: Կիե­ւի այդ կա­մուրջ­նե­րը ոչ թե միայն մայ­րա­քա­ղա­քի եր­կու հատ­ված­ներն են ի­րար կա­պում, այլ նաեւ Դ­նեպր գե­տի աջ եւ ձախ հատ­ված­նե­րի մի­ջեւ լո­գիս­տի­կա­յի հիմ­նա­կան օ­ղակ­ներն են: Ի­հար­կե, Դ­նեպ­րի եր­կու ա­փե­րը կա­պող կա­մուրջ­նե­րը շատ են, դրանք կան Կիե­ւում, Դ­նեպ­րո­պետ­րովս­կում, Զա­պո­րո­ժիեում: Սա­կայն դրա­նցից մի քա­նիսն են, որ ու­նեն նաեւ եր­կա­թու­ղա­յին փո­խադ­րում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն: Բա­ցատ­րութ­յան կա­րիք ու­նի, թե ին­չու­ միայն պա­տե­րազ­մի 5–րդ տա­րում ռուս­նե­րը վերջ­նա­կա­նա­պես սկսե­ցին հար­վա­ծել կա­մուրջ­նե­րին: Բայց դա ար­դեն փաստ է, նաեւ, որ այս պա­հին թի­րա­խա­վոր­վում են հենց եր­կա­թու­ղա­յին փո­խադ­րում­նե­րի ու­նակ կա­մուրջ­նե­րը: Ու ե­թե դրանք դա­դա­րեն գոր­ծել, ա­պա չհաշ­ված քա­ղա­քա­ցիա­կան փո­խադ­րում­նե­րը, ա­ռան­ց եր­կա­թու­ղու ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար ահ­ռե­լի խնդիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու ռազ­մա­ճա­կատ­նե­րում: Բեռ­նե­րի այն քա­նա­կութ­յու­նը, որն անհ­րա­ժեշտ է ճա­կա­տա­յին գծում, հնա­րա­վոր է ավ­տոտ­րանս­պոր­տի մի­ջո­ցով ա­պա­հո­վել հա­զիվ 20–25 տո­կո­սով: Էլ չա­սած, որ ավ­տոտ­րանս­պոր­տա­յին կա­մուրջ­նե­րի խո­ցում­ներ եւս պետք է որ լի­նեն: Ու սա գու­մար­վե­լու է այն բո­լոր խո­շոր խնդիր­նե­րին, ո­րոնք այս պա­հին ու­նի ուկ­րաի­նա­կան կող­մը` փլուզ­ված տնտե­սութ­յուն, է­ներ­գե­տի­կա, ֆի­նան­սա­կան հա­մա­կա­րգ, լո­գիս­տի­կա, այդ թվում` ար­տա­քին եւ այդ­պես շա­րու­նակ:

Ու հի­մա, երբ այդ ա­մե­նին գու­մար­վում է նաեւ կա­մուրջ­նե­րի հետ կապ­ված մե­գախն­դի­րը, թե դա ար­դեն մեկ­–եր­կու ամ­սից` ձմե­ռա­յին կոմ­պա­նիա­յի փու­լում ինչ­քա­նով է անդ­րա­դառ­նա­լու ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մար­տու­նա­կութ­յան վրա, դա էլ թող Զե­լենս­կին ո­րո­շի: Ա­ռա­վել եւս, որ հենց նա է ա­մե­նօր­յա ռե­ժի­մով սկսել խո­սել Ռու­սաս­տա­նում հրթիռ­նե­րի (դեռ ա­նօ­դա­չու­նե­րը մի կողմ) մեծ կու­տա­կում­նե­րի մա­սին, ո­րոնք մո­տա­կա ժա­մա­նակ­ներս նա­խա­տես­ված են ան­նա­խա­դեպ զանգ­վա­ծա­յին հար­ված­նե­րի հա­մար:

­Կարճ ա­սած, ակն­հայ­տո­րեն այն խո­շոր ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յու­նը, ո­րը դեռ ա­մառ­վա­նից սկսած նկատ­վում էր ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, այ­սօր ար­դեն հաս­նում է իր ծայ­րա­հեղ մա­կար­դա­կին, որն ար­դեն միան­շա­նակ դուրս է Կիե­ւի ռե­ժի­մի պաշտ­պա­նու­նա­կութ­յան սահ­ման­նե­րից: Ա­րեւ­մուտ­քը պատ­րա՞ստ է կամ կա­րո՞ղ է այդ բա­ցը կոմ­պեն­սաց­նել. ան­ցած ան­գամ կա­րո­ղա­ցան դրան հաս­նել Մոսկ­վա­յին բա­նակ­ցա­յին դա­դա­րի մղե­լու եւ այդ ըն­թաց­քում ուկ­րաի­նա­կան բա­նա­կի պա­շար­նե­րը հա­մալ­րե­լու մի­ջո­ցով: Այս ան­գամ սա­կայն Մոսկ­վան մեր­ժում է հրա­դա­դա­րի կամ էս­կա­լա­ցիա­յի թու­լաց­ման ցան­կա­ցած ա­ռա­ջարկ` պա­հան­ջե­լով միայն վերջ­նա­կան եւ ե­րաշ­խա­վոր­ված խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր: Ու այն, որ խո­սակ­ցութ­յուն­ներ են ծա­վալ­վում ար­դեն այ­ս ամս­վա ըն­թաց­քում նոր բա­նակ­ցա­յին ռաուն­դի մա­սին, մի­գու­ցե հան­գու­ցա­լուծ­ման հնա­րա­վո­րութ­յուն ա­ռա­ջաց­նու­մ է...

­Վերա­դառ­նա­լով Ա­լիե­ւին` նկա­տենք, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տի դեպ­քում նա, ե­րե­ւի, կսկսի նո­րից Ռու­սաս­տա­նին հա­մա­րել գեր­տե­րութ­յուն: Բայց ա­հա Փա­շին­յա­նի հա­մար պայ­ման­ներն այլ են. նա մին­չեւ այս տարե­վերջ դրա հնա­րա­վո­րութ­յունն ու­նի:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին