«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը

Վերլուծություն

Ու մինչ այս օ­րե­րին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ նրա շուրջ կե­նաց­նե­րը շա­րու­նա­կում են միայն քաղց­րա­նալ, նո­րից ա­ռա­ջին պլան է ե­կել թե­ման, թե ինչ է ա­նե­լու Թ­րամ­փը: Ե­րեկ նա նո­րից դե­րի մեջ էր մտել` հա­մո­զե­լով, թե` «Պա­տե­րազ­մը (Ի­րա­նի հետ) շատ ա­րագ կա­վարտ­վի, եւ գ­նե­րը կտրուկ ան­կում կապ­րեն: Դուք կա­րող եք նույ­նիսկ ա­սել. «Խնդ­րում եմ, խնդրում եմ, պա­րոն, սա շատ ա­րագ է տե­ղի ու­նե­նում»»: Բայց երբ հաշ­վի ենք առ­նում, թե Թր­ամփն ար­դեն քա­նի ան­գամ է «հաղ­թել» Ի­րա­նին, ա­պա ա­մեն մի նման հայ­տա­րա­րութ­յու­նը բո­լո­րո­վին այլ հար­ցեր են ա­ռաջ քա­շում` իսկ Թ­րամփն առ­հա­սա­րակ Ի­րա­նին հաղ­թե­լու շան­սեր ու­նի՞: Եվ թող տա­րօ­րի­նակ չթվա, ի­րա­կա­նում նա ցան­կա­նո՞ւմ է գո­նե այս պա­հին ի­րա­նա­կան ճգնա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը:

Օ­րերս ա­մե­րիկ­յան Axios-ը մտո­րում­ներ ա­ռա­ջաց­նող տե­ղե­կատ­վութ­յուն է հրա­պա­րա­կել, որ Դո­նալդ Թ­րամ­փի վար­չա­կազ­մի բո­լոր բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը, ո­րոնք պա­տաս­խա­նա­տու են ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով, ան­ցած ուր­բաթ օ­րը շտապ հա­վաք­վել են Քեմփ Դեյ­վիդ ռազ­մա­բա­զա­յում։ Ըստ հրա­պա­րակ­ման՝ փոխ­նա­խա­գահ Վեն­սը վա­րել է հան­դի­պու­մը, ո­րին մաս­նակ­ցել են պետ­քար­տու­ղար Ռու­բիոն, պա­տե­րազ­մի նա­խա­րար Հեգ­սե­թը, Ս­պի­տակ տան հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ս­թիվ Ո­ւիտ­կո­ֆը, ԿՀՎ տնօ­րեն Ջոն Ռաթք­լի­ֆը, Միաց­յալ շտա­բի պետ գե­նե­րալ Դեն Քեյ­նը եւ այլք: Օ­րա­կար­գում եր­կու հարց էր`
Ի­րա­նի դեմ ԱՄՆ-ի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վերսկ­սու­մը, եւ ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յու­նը հու­սիթ­նե­րի դեմ ­պա­տե­րազ­մին:

Ա­ռա­ջին հա­յաց­քից տրա­մա­բա­նութ­յուն կա. հու­սիթ­ներն այս պա­հին ամ­բող­ջաց­նում են Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցում վե­րահս­կո­ղութ­յու­նը, Հոր­մու­զի նե­ղու­ցը չի բաց­վում, իսկ նավ­թի գնե­րը շա­րու­նա­կում են ռե­կորդ­ներ սահ­մա­նել: Ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին էլ բան չի մնա­ցել, եւ այս վի­ճա­կը Թ­րամ­փին խոս­տա­նում է պատ­մա­կան նշա­նա­կութ­յան ձա­խո­ղում:

Մ­յուս կող­մից, ի­րա­վի­ճակն ի­րո՞ք այդ­քան վատ է Նա­հանգ­նե­րի հա­մար: Նախ, թե ինչ կլի­նի ընտ­րութ­յու­նն­երին, դա դեռ տես­նել է պետք. ի վեր­ջո, խոս­քը մի­ջանկ­յալ փու­լի մա­սին է: Երկ­րոր­դը. բայց արդ­յո՞ք Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա վի­ճակն ի­րոք ԱՄՆ­–ի հա­մար այդ­քան ծանր է: Ա­վե­լի կոնկ­րետ, օ­գո՞ւտն է շատ,թե` վնա­սը:

­Նախ, ե­թե խո­րը նա­յենք, ի­րա­կա­նում տա­րօ­րի­նակ է, երբ ա­մե­րիկ­յան մի շարք պաշ­տոն­յա­ներ մեկ­նու­մ են ռազ­մա­բա­զա, որ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան հար­ցեր քննար­կեն: Ընդ ո­րում, փոր­ձում են դրան ինչ-որ ա­ռեղծ­վա­ծա­յին տեսք տալ, թե բո­լո­րով հա­վաք­վել, գնա­ցել են ռազ­մա­բա­զա, խիստ գաղտ­նիութ­յան պայ­ման­նե­րում քննար­կել: Բայց ին­չո՞ւ պետք է ռազ­մա­բա­զա գնա­յին, Թ­րամ­փի՞ց էին թաքն­վում, չէի՞ն կա­րող հենց, ա­սենք, Ս­պի­տակ տա­նը հա­վաք­վել եւ քննար­կել: Կամ ե­թե գաղտ­նիութ­յան հա­մար էր, ինչ­պե՞ս է այդ լու­րը հայտ­նի դար­ձել:

Ի­հար­կե, նման քննար­կում, ա­վե­լին՝ քննար­կում­ներ, ի­հար­կե, պետք է լի­նեն: Գո­նե ցույց տա­լու հա­մար, թե լու­ծում­ներ են ո­րո­նում: Ու տպա­վո­րութ­յու­նը սրվում է, երբ դրան «դա­վադ­րութ­յան տե­սութ­յան» տար­րե­րով են օ­ծում` «գաղտ­նի գնա­ցել, խո­սել են»: Իսկ մյուս կող­մից, ին­չո՞վ է ԱՄՆ–ն ի­րա­կա­նում տու­ժում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա վի­ճա­կից: Ի­հար­կե, այդ ի­րա­վի­ճա­կը ո­րո­շա­կիո­րեն ճնշում է Թ­րամ­փին, եւ կա տպա­վո­րութ­յուն, թե նա փա­կու­ղա­յին վի­ճա­կում է: Ա­ռա­վել եւս, ե­թե ա­վե­լաց­նում ենք նաեւ հու­սի­թ­նե­րի «անս­պա­սե­լի» գոր­ծո­նը։ Միայն թե, ե­թե խո­րը նա­յենք, հու­սիթ­նե­րի` Սաուդ­յան Ա­րա­բիա­յին ուղղ­ված հար­ված­նե­րի հաշ­վի­ն ի­րա­կա­նում որ­քա՞ն փող է աշ­խա­տում ԱՄՆ–ն: Նավ­թը թան­կա­նում է, եւ դա, ի­հար­կե, ազ­դում է նե­րա­մե­րիկ­յան գնե­րի վրա: Մ­յուս կող­մից, ԱՄՆ–ն հենց ինքն է նավ­թի եւ նավ­թամ­թերք­նե­րի խո­շո­րա­գույն արդ­յու­նա­հա­նող­–ար­տա­հա­նող, այս թան­կա­ցում­նե­րի հաշ­վին որ­քա՞ն հա­վել­յալ փող է աշ­խա­տել: Որ­քա­նո՞վ է դա հա­վա­սա­րակշ­ռում ներ­քին թան­կա­ցում­նե­րի ա­ռա­ջաց­րած կո­րուս­տնե­րը:

­Մեր­ձա­վո­րար­եւել­յան հա­կա­մար­տութ­յուն­նե­րի խում­բը շա­րու­նա­կում է ա­րա­գաց­նել եւ խո­րաց­նել հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ճգնա­ժա­մը: Սա­կայն հենց այս­տեղ է ողջ մե­խը: Այս ճգնա­ժա­մը հա­վա­սա­րա­պես չի տա­րած­վում աշ­խար­հում: Հատ­կա­պես, կրկնենք, այն մի փոքր է միայն հու­զում է ԱՄՆ-ին՝ վա­ռե­լի­քի գնե­րի եւ դրա հե­տե­ւանք­նե­րի հար­ցով, էլ չա­սած օ­գուտ­նե­րի մա­սին: Ու, ի­հար­կե, ա­մե­նա­մեծ հար­վա­ծը հենց եվ­րո­պա­ցի­նե­րին է բա­ժին հասց­նում. այն բա­ռա­ցիո­րեն կա­րող է զրո­յաց­նել Եվ­րո­պա­յին։ Ու­րեմն, Թ­րամ­փին որ­քա­նո՞վ է պետք այս պա­հին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի կա­յու­նութ­յու­նը, ե­թե դրա հաշ­վին կա­րող է վերջ­նա­կա­նա­պես փլու­զել հիմ­նա­կան մրցա­կից դար­ձած Եվ­րո­պա­յի տնտե­սութ­յու­նը՝ այն վե­րա­կա­ռու­ցե­լով ԱՄՆ-ի տակ: Իսկ դա բազ­մա­պա­տիկ ան­գամ գե­րա­զան­ցում է այն կո­րուստ­նե­րը, ո­րոնք ԱՄՆ–ն կա­րող է ու­նե­նալ բենզ­ի­նի ­մի փոքր թան­կա­ցու­մից, ե­թե ի­հար­կե, ի­րա­կա­նում ու­նի նման կո­րուստ:

­Հաս­կա­նա­լի է, այս ա­մե­նի կան­խա­տե­սե­լիութ­յու­նը ցածր, ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դող կող­մա­յին տե­սա­նե­լի եւ անս­պա­սե­լի գոր­ծոն­նե­րը շատ են: Սա­կայն ե­լնե­լով հայտ­նի սկզբուն­քից՝ ով է շա­հում այս ա­մե­նից, ա­պա այս­տեղ, թե­րեւս, Պե­կի­նից եւ Մոսկ­վա­յից զատ, ի­հար­կե, կա նաեւ Վա­շինգ­տո­նը:

ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը