Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel
ՄիջազգայինԳերմանական հետախուզության նախկին ղեկավարը կարող էր գաղտնի տեղեկատվություն վաճառել Ադրբեջանին, հայտնում է Der Spiegel-ը:
Լրտեսության կասկածանքով ձերբակալված BND-ի նախկին ղեկավար Օգյուստ Հաննինգը կարող էր տեղեկատվություն փոխանցել ադրբեջանական կողմին, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաննինգը, ըստ հետաքննության տվյալների, իր նախկին աշխատակցից գնել է BND գաղտնի փաստաթղթեր, որից հետո դրանց հիման վրա կարող է վերլուծական նյութեր պատրաստել Ադրբեջանի հետախուզական ծառայության համար։
Քննությունը հաստատել է նրա կապերը նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, BND-ի նախկին ղեկավարը եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի խորհրդում։
Բաքուն Der Spiegel-ի հրապարակումից հետո հետախուզական ծառայությունների և դիվանագիտական ուղիներով բողոքի ակցիա է իրականացրել Գերմանիայի կանցլերի գրասենյակ և արտաքին գործերի նախարարություն։

