Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…Ձեզ ուրացել են…Մեզ ուրացել են…
Գեւորգ Սուջյանը գրում է.
Արդեն 6 տարի է անցել…
Տղե՛րք, չգիտեմ՝ ինչ անեմ ձեր համար…
Ձեզ ուրացել են…
Մեզ ուրացել են…
Ամեն ինչ ուրացվել է…
Ու երբեմն ուզում եմ խուլ ու համր լինել, չլսել այն, ինչ ասում են, ու չխոսել այն ամենի մասին, ինչ տեսնում եմ։
Որովհետև երբեմն թվում է՝ մարդիկ կորցրել են ոչ միայն հիշողությունը, այլև արժանապատվությունը, խիղճն ու մարդկային արժեքները։
Ամենացավալին այն չէ, որ մարդիկ մոռանում են։ Ամենացավալին այն է, երբ մոռանալը դառնում է հարմար, իսկ ուրանալը՝ սովորական։

