Ինչու է վարչապետի առավոտյան տեսանյութում հնչում ադրբեջաներեն երգ
ՆերքաղաքականԱռավոտյան վարչապետ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հեծանվային զբոսանքից հետո Թուրքմենբաշիում սրտիկով բարի լույս է մաղթում։
Նկատենք, որ հնչող ֆոնային երաժշտությունը ադրբեջաներեն էր։
Araratnews-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը պարզաբանեց, որ հրապարակման մեջ լսվող երաժշտությունը հնչում էր շատրվաններից և շատրվանների երաժշտությունն էր․
«Տեսանյութը նկարահանվել է առավոտյան 05:30-ին և դրանով էլ գրավել է վարչապետի ուշադրությունը, որ այդ ժամին շատրվանները աշխատում են՝ և երաժշտական ուղեկցությամբ»։

