«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը

Միջազգային

Այն բա­նից հե­տո, երբ Մոսկ­վան, ի դեմս փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չու­կի, հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց, թե ռու­սա­կան կող­մը պատ­րաս­տ է վե­րա­կանգ­նել հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղու սահ­մա­նա­յին հատ­ված­նե­րը, այն է` Գ­յում­րիի եւ Ե­րաս­խի հատ­վա­ծում սահմա­նա­յին ան­ցա­կե­տե­րին մո­տեց­ման հատ­ված­նե­րը, Փա­շին­յա­նը, ըստ ա­մե­նայ­նի, ո­րո­շեց գնալ հեր­թա­կան սրաց­մա­նը: Ա­մեն դեպ­քում, նրա` նա­խօ­րեին ե­լույ­թը նման ցու­ցադ­րա­կան տար­րեր պա­րու­նա­կում էր:

ՈՒ ՆՈՐԻՑ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԹԵՄԱՆ

Այս­պես, Փա­շին­յա­նը շա­րու­նա­կու­մ է Ռու­սաս­տա­նից հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի կա­ռա­վար­ման կոն­ցեսիան վերց­նե­լու տես­լա­կա­նը: Այն բա­նից հե­տո, երբ Մոսկ­վան միան­շա­նակ հայ­տա­րա­րեց, թե չի պատ­րաստ­վում կոն­ցե­սիան զի­ջել որե­ւէ եր­րորդ կող­մի, Փա­շին­յա­նին մնում էր եր­կու տար­բե­րակ` ըն­դու­նել այդ փաս­տը կամ միա­կող­մա­նիո­րեն խզել կոն­ցեսիոն պայ­մա­նա­գի­րը: Եվ ա­հա նա հայ­տա­րա­րում է, թե. «Վերջ­նագ­րա­յին լե­զուն մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում լավ բան չէ։ Կա­ռա­վա­րութ­յունն ու­նի գոր­ծիք, նույ­նիսկ՝ հիմ­նա­վո­րում կոն­ցե­սիոն պայ­մա­նա­գի­րը չե­ղար­կե­լու։ Ի­րա­վա­կան հիմ­քե­րի խնդիր չկա, խնդի­րը քա­ղա­քա­կան ո­րոշ­ման մեջ է»:

­Բա­ցատ­րութ­յու­նը, որ նա շա­րու­նա­կում է դնել ռուս­նե­րին կոն­ցե­սիա­յից զրկե­լու այդ ծրագ­րի տակ, նույնն է` պատ­ժա­մի­ջո­ցա­յին խո­չըն­դոտ­նե­րը խնդիր չդառ­նան երկ­րի եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի զար­գաց­ման հա­մար: Այն, ինչ նա հայ­տա­րա­րում էր դեռ այս տար­վա կե­սե­րին. «Քա­նի որ Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղին ռու­սա­կան կոն­ցե­սիա­յի ներ­քո է, եւ Ռու­սաս­տա­նը բարդ պատ­ժա­մի­ջո­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նի Արեւ­մուտ­քի երկր­նե­րի հետ, արեւմտ­յան երկր­նե­րը փնտրում են ճա­նա­պարհ­ներ, թե ոնց շրջան­ցեն դա»: Նաեւ հիմ­նա­վո­րե­լով, որ սպաս­վում է Հա­յաս­տան-­Թուր­քիա սահ­մա­նի եւ­ եր­կա­թու­ղու բա­ցու­մը, եւ` «Ար­եւել­քից` արեւ­մուտք ապ­րանք­նե­րի հոսքն այն­քան մեծ է, որ ես հա­մոզ­ված եմ, որ մեր եր­կա­թու­ղին մեծ ծան­րա­բեռն­վա­ծութ­յամբ աշ­խա­տե­լու է եւ մեծ գու­մար­ներ է բե­րե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յա­նը»:

­Մի­գու­ցե տնտե­սա­կան ի­մաս­տով Նի­կո­լի աս­ա­ծի տակ հնա­րա­վոր է ինչ­–որ տրա­մա­բա­նութ­յուն տես­նել: Միայն թե, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ տրա­մա­բա­նութ­յուն կա, այդ հար­ցը մինչ տնտե­սա­կա­նին, այն է` այդ տրա­մա­բա­նութ­յան հիմ­քին հաս­նե­լը, նաեւ մեծ քա­ղա­քա­կան բա­ղադ­րիչ ու­նի:

­Կարճ ա­սած, թե այդ ինչ «մեծ բեռ­նա­հոս­քե­րի» մա­սին է խո­սել եւ խո­սում, դեռ հար­ցի մի կողմն է, ո­րին կհաս­նենք: Այս պա­հին փաս­տը հե­տեւ­յալն է. չնա­յած բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րին,  Հա­յաս­տանն այդ­պես էլ չու­նի Թուր­քիա­յի հետ բաց սահ­ման: Այս մա­սին խոս­վում է ար­դեն տա­րի­ներ շա­րու­նակ, եւ այդ ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում օ­րա­կար­գում է մնում թուր­քա­կան հայտնի նա­խա­պայ­մա­նը` քա­նի դեռ չկա հայ­–ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», սահ­ման­նե­րը չեն բաց­վե­լու: Ընդ ո­րում, այդ մա­սին Թուր­քիան հայ­տա­րա­րում է պար­բե­րա­բար, եւ գո­նե այս պա­հին չկա ո­րե­ւէ տե­սա­նե­լի ազ­դակ, որ Ան­կա­րան կա­րող է իր կուր­սը փո­խել:

Իսկ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», հի­շեց­նենք, մնա­ցել է կախ­ված ադր­բե­ջա­նա­կան նա­խա­պայ­մա­նից` Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու մա­սին: Այն է, քա­նի դեռ չի փոխ­վել Սահ­մա­նադ­րութ­յու­նը եւ այն­տե­ղից դուրս չի բեր­վել Հա­յաս­տա­նի ներ­կա հան­րա­պե­տութ­յան հիմք դար­ձած «Ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը», չի ստո­րագր­վե­լու նաեւ «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը: Այս ի­րո­ղութ­յու­նը կա ար­դեն մի քա­նի տա­րի, եւ տվյալ դեպ­քում եւս տե­սա­նե­լի չէ ո­րե­ւէ ազ­դակ, որ այդ դրվա­գը կա­րող է փոխ­վել:

­Հաս­նում ենք հա­ջորդ կե­տին. իսկ Նի­կո­լը պատ­րա՞ստ է այդ­ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յան հան­րաք­վեին: Ընդ ո­րում, ո՞րն է նրա ե­րաշ­խի­քը, որ դա ժո­ղո­վու­րը կըն­դու­նի: Հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ վեր­ջին ընտ­րութ­յու­ննե­րում նրա ստա­ցած 50 տո­կո­սից պա­կաս քվեն, նաեւ, թե ինչ մե­թոդ­նե­րով նա կա­րո­ղա­ցավ հաս­նել դրան, առն­վազն կաս­կած­ներ կա­րող են լի­նել, որ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու հար­ցով Փա­շին­յա­նի ա­ռա­ջար­կը դրա­կան ելք կու­նե­նա: Ըստ այդմ, առն­վազն կաս­կա­ծե­լի է նաեւ, որ նրա «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ի վեր­ջո, կկնքվի, ըստ այդմ նաեւ, որ հայ–­թուր­քա­կան սահ­մա­նը կբաց­վի: Այ­սինքն, որ «ար­եւել­քից` արեւ­մուտք ապ­րանք­նե­րի մեծ հոս­քը» կանց­նի հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գով, գո­նե այս պա­հին մեծ կաս­կած­նե­րի տակ է թվարկ­ված բո­լոր գոր­ծոն­նե­րի պատ­ճա­ռով: Ե­թե թվարկ­ված ե­րեք դրվագ­նե­րից մե­կում բան կփոխ­վի, այն է` Նի­կո­լը կկա­րո­ղա­նա դրա­կան արդ­յուն­քով հան­րաք­վե անց­կաց­նել, իսկ չանց­կացնե­լու դեպ­քում Թուր­քիան կամ Ադր­բե­ջանն ի­րենց նա­խա­պայ­ման­նե­րից կհրա­ժար­վեն, ար­դեն այլ խո­սակ­ցութ­յուն կլի­նի: Այս պա­հին, կրկնենք, կան այդ նա­խա­պայ­ման­նե­րը, ո­րոնց առ­կա­յութ­յան դեպ­քում «ար­եւել­քից` արեւ­մուտք ապ­րանք­նե­րի հոս­քե­րի» մա­սին բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րը զրո­յա­նում են, ան­կախ այն բա­նից` դրանց տակ տնտե­սա­կան տրա­մա­բա­նութ­յուն կա, թե` ոչ:

ՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՆ ՑԱՅՏՈՒՆ ՕՐԻՆԱԿ ԴԱՐՁԱՎ

Այս­պի­սով, առն­վազն «տա­րօ­րի­նակ» տեսք է ստա­նում, որ Փա­շին­յա­նը, ա­ռանց սահ­մա­նի բաց­ման հիմ­նա­կան խնդիր­նե­րը լու­ծե­լու, այն է` դեռ «ձու­կը ջրում», փոր­ձում է չե­ղած «մեծ բեռ­նա­հոս­քե­րը» եւ ռուս­նե­րի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը հիմք սար­քե­լով, Մոսկ­վա­յից պա­հան­ջում է հրա­ժար­վել կոն­ցե­սիա­յից: Էլ չա­սած, շատ ա­վե­լի ռեալ կլի­ներ, ե­թե Նի­կո­լը նախ կա­րո­ղա­նար լու­ծել մյուս խնդիր­նե­րը եւ միայն դրա­նից հե­տո Մոսկ­վա­յի ա­ռաջ դներ փաս­տը, թե` այ, ռուս­ներ ջան, էս է, բեռ­նե­րը հա­սել են Հա­յաս­տա­նի սահ­մա­նին, ձեր պատ­ժա­մի­ջոց­նե­րի պատ­ճա­ռով մեծ փո­ղե­րից է Հա­յաս­տա­նը զրկվում, ե­թե այ­լընտ­րան­քա­յին ա­ռա­ջարկ չու­նեք, ա­պա կնե­րեք, բայց մենք չենք կա­րող նման ե­կա­մուտ­նե­րից հրա­ժար­վել: Ն­ման փաս­տարկ­նե­րի դեպ­քում նաեւ Մոսկ­վան ի­րեն «գցված» զգա­լու տար­բե­րակ չէր ու­նե­նա, եւ ամ­բողջ խո­սակ­ցութ­յու­նը կա­րող էր Հա­յաս­տա­նի հա­մար միան­գա­մայն այլ տրա­մա­բա­նա­կան հու­նով զար­գա­նալ:

­Բայց երբ Նի­կո­լը գնում է հա­կա­ռակ տրա­մա­բա­նութ­յամբ` «մեծ բեռ­նե­րի» մա­սին ո­րե­ւէ ռեալ փաս­տարկ չդնե­լով, միան­գա­մից կոն­ցե­սիա­յի պայ­մա­նագ­րին է փոր­ձում հար­վա­ծել եւ նման հա­մա­ռութ­յամբ,­ ա­պա բնա­կան է, որ դա Մոսկ­վան հա­մա­րում եւ հա­մա­րե­լու է ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան քայլ` քա­ղա­քա­կան շար­ժա­ռիթ­նե­րից ել­նե­լով: Կարճ ա­սած` թշնա­մութ­յուն: Ընդ ո­րում, ինչ­քան էլ Նի­կո­լը փոր­ձի ա­սել, թե հա­կա­ռու­սա­կան քայ­լեր չի ա­նում, եւ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րը բա­ցա­ռա­պես Հա­յաս­տա­նի շա­հե­րի տի­րույ­թում է:

Այ­սինքն, ամ­բողջ խնդիրը միան­գա­մից տե­ղա­փոխ­վու­մ է այլ հար­թութ­յուն: Այն է` իրա­կա­նում է՞լ «կա­ռա­վա­րութ­յունն ու­նի գոր­ծիք, նույ­նիսկ՝ հիմ­նա­վո­րում կոն­ցե­սիոն պայ­մա­նա­գի­րը չե­ղար­կե­լու», եւ «ի­րա­վա­կան հիմ­քե­րի խնդիր չկա», թե՞ նման միա­կող­մա­նի չե­ղար­կու­մը ի­րա­վա­կան ի­մաս­տով մեր երկ­րի հա­մար ե­թե ոչ այ­սօր, ա­պա առն­վազն վա­ղը չա­փա­զանց ծանր է նստե­լու: Այս հար­ցի պա­տաս­խա­նը, ի­հար­կե, կապ­ված է բուն կոն­ցե­սիոն պայ­մա­նագ­րի կոնկ­րետ դրույթ­նե­րի հետ, այ­սինքն` թող­նենք մաս­նա­գետ­նե­րին: Թեեւ մյուս կող­մից, քիչ հա­վա­նա­կան է, որ այդ կար­գի միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րե­րում, ո­րոնք նաեւ նա­խա­տե­սում են բազ­մա­մի­լիո­նա­նոց ներդ­րում­ներ, հնա­րա­վոր շա­հույթ­ներ եւ ե­րաշ­խիք­ներ, նա­խա­տես­ված են նաեւ միա­կող­մա­նիո­րեն դրանք չե­ղար­կե­լու` «մար­սե­լի» ըն­թա­ցա­կար­գեր:

­Սա­կայն կա այս մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը եւս, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար շատ ա­վե­լի վտան­գա­վոր է: Այս­պես, որ­քան էլ Նի­կո­լը խոս­տա­նա «մեծ բեռ­նա­փո­խադ­րում­ներ» եւ այդ հիմ­քով` «հսկա­յա­կան ե­կա­մուտ­ներ», մեկ է, ե­թե եր­կա­թու­ղու հետ կապ­ված նո­րից սրվեն, ա­վե­լի կոնկ­րետ` թշնա­ման­քի շեմն անց­նեն հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ա­պա այդ «մեծ բեռ­նե­րը» մեզ չեն փրկե­լու: Մեկ պարզ օ­րի­նակ. այն, որ Հա­յաս­տա­նում բեն­զի­նի եւ հատ­կա­պես դիզ­վա­ռե­լի­քի գնե­րը նո­րա­նոր ռե­կորդ­ներ են սահ­մա­նում, բո­լո­րիս աչ­քի ա­ռաջ են (Գ­րա­ֆի­կում): Ու այս­տեղ պատ­ճա­ռը ոչ թե հիմ­նա­կա­նում մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում նավ­թի գնե­րի աճն է, այլ այն, որ էա­պես կրճատ­վել է Ռու­սաս­տա­նից ներկր­վող վա­ռե­լի­քի մաս­նա­բա­ժի­նը: Սա օբ­յեկ­տիվ պատ­ճառ ու­նի. բուն Ռու­սաս­տա­նում կա վա­ռե­լի­քի խնդիր: Ըստ այդմ, հա­յաս­տան­յան ներկ­րու­մը ստիպ­ված է ե­ղել ուղ­ղորդ­վել դե­պի այլ շու­կա, եւ ստա­ցել ենք հա­վել­յալ ծանր թան­կա­ցում:

Ի­հար­կե, ռու­սա­կան վա­ռե­լի­քի շու­կան, ի վեր­ջո, կկար­գա­վոր­վի. ե­թե ոչ այ­սօր, ա­պա վա­ղը: Դա, ե­թե քա­ղա­քա­կան ի­մաս­տով բան չփոխ­վի, կանդ­րա­դառ­նա նաեւ մեր ներ­քին գնե­րի վրա: Իսկ ե­թե քա­ղա­քա­կան ի­մաս­տով բա՞ն փոխ­վի...

­Վա­ռե­լի­քի շու­կա­յի այս պատ­կե­րը ցայ­տուն ցու­ցադ­րում է, թե ինչ է­ֆեկտ կու­նե­նա Հա­յաս­տա­նը, ե­թե մի շարք ռազ­մա­վա­րա­կան ապ­րան­քա­տե­սակ­նե­րի հար­ցում ռու­սա­կա­նից տե­ղա­փոխ­վի այլ շու­կա­ներ: Ե­թե բեն­զին–­դիզ­վա­ռե­լի­քի օ­րի­նա­կով այս պա­հին օբ­յեկ­տի­վո­րեն ենք կտրվել ռու­սա­կան շու­կա­յից, ու­րեմն ի՞նչ կլի­նի, ե­թե մաս­նա­վո­րա­պես գա­զի, ցո­րե­նի, պա­րար­տան­յու­թե­րի եւ նման այլ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով քա­ղա­քա­կան ի­մաս­տով կտրվենք ռու­սա­կան շու­կա­նե­րից: Պա­տաս­խա­նը պարզ է` ա­մե­նա­քի­չը 10–15 տո­կո­սա­նոց հա­վել­յալ թան­կա­ցում­ներ, ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գծով` շատ ա­վե­լին: Ընդ ո­րում, խոսքն ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սին է, ո­րոնք մեր ներ­քին շու­կա­յում հան­դի­սա­նում են գնա­գո­յաց­ման վրա ազ­դող, այ­սինքն, դրանց ու­ղիղ թան­կա­ցում­նե­րը բե­րե­լու են ներ­քին շու­կա­յում ա­նուղ­ղա­կի թան­կա­ցում­նե­րի: Այն­պես, ինչ­պես, օ­րի­նակ, դիզ­վա­ռե­լի­քի թան­կա­ցու­մը միան­գա­մից ազ­դե­լու է գյու­ղատն­տե­սութ­յան, խո­շոր բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի վրա եւ այլն: Ս­րանք այն ուղ­ղութ­յուն­ներն են, ո­րոնք ի­րենց հեր­թին են ազ­դե­լու տար­բեր այլ շու­կա­նե­րի վրա: Կարճ ա­սած, ռու­սա­կան այդ ապ­րան­քա­տե­սակ­նե­րից կտրվե­լը Հա­յաս­տա­նին խոս­տա­նում է ա­մե­նա­հա­մեստ գնա­հա­տում­նե­րով 25 տո­կո­սի կար­գի հա­վել­յալ ներ­քին թան­կա­ցում: Ու ա­մե­նա­քի­չը հենց դա է լի­նե­լու այն գի­նը, ե­թե Նի­կո­լը գնա Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վերջ­նա­կան թշնա­մաց­ման ուղ­ղութ­յամբ:

Ին­չե­ւէ, այս օ­րե­րին Թուրք­մենս­տա­նում են ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը, այդ թվում` Պու­տի­նը, Փա­շին­յա­նը, Ա­լիե­ւը եւ այլն: Թող տա­րօ­րի­նակ չթվա, բայց մաս­նակ­ցե­լու է նաեւ Ի­րա­նի նա­խա­գա­հը: Այ­սինքն, հե­տաքր­քիր բա­ներ կա­րող են լի­նել:

ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը