«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու

Վերլուծություն

Այս­պի­սով, Փա­շին­յա­նը փոր­ձում է հա­մո­զել, թե հայ­կա­կան եր­կա­թու­ղու կոն­ցե­սիոն պայ­մա­նա­գի­րը Ռու­սաս­տա­նից ու­զում է վերց­նել` բա­ցա­ռա­պես ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետ կապ­ված: Այ­սինքն, որ քա­նի դեռ հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը կա­ռա­վա­րում են ռուս­նե­րը, դրա­նից օգտ­վել ցան­կա­ցող չի լի­նի:

Այդ­պես է, թե` ոչ, դեռ հար­ցի մի կողմն է: Մ­յուս կողմն էլ այն է, թե ին­չո՞ւ է Փա­շին­յանն այդ­քան վստահ, որ այն պա­հին, երբ հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը ի զո­րու կլի­նի բեռ­նե­րը ըն­դու­նել դրսից, այդ պատ­ժա­մի­ջոց­նե­րը դեռ օ­րա­կար­գում կլի­նեն:

­Պատ­ժա­մի­ջոց­նե­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված են ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մով, եւ հայ­տա­րա­րութ­յու­նը, որն օ­րերս հնչեց­րեց Թ­րամ­փը, թե­րեւս նոր տրա­մա­բա­նութ­յուն է ա­ռաջ բե­րում այդ մա­սին: Այն է` ըստ ԱՄՆ նա­խա­գա­հի ու­ղիղ խոս­քի` հա­վա­տում ենք, թե` ոչ, մեկ է, ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը շատ շուտ հան­գու­ցա­լուծ­ման է հաս­նե­լու: Եվ ա­սել, թե սա ըն­դա­մե­նը զուտ «թրամփ­յան ո­ճով» հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յունն է, երբ մի քա­նի ժամ անց հնա­րա­վոր է միան­գա­մայն հա­կա­ռակն ա­սել, ե­րե­ւի այդ­քան էլ տե­ղին չէ: Հաշ­վի առ­նե­լով, որ սա ա­մե­նե­ւին էլ միակ ազ­դա­կը չէ, որ ռուս­–ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յու­նն­երի հեր­թա­կան փուլ է սկսվե­լու, ո­րը կարող է կոնկ­րետ հան­գու­ցա­լուծ­ման այս ան­գամ հաս­նել: Հոկ­տե­մբե­րին սպաս­վող նոր բա­նակ­ցութ­յու­ննե­րի մա­սին ա­վե­լի վաղ խո­սել է նաեւ Զե­լենս­կին, ա­սենք Մոսկ­վան եւս չի բա­ցա­ռում նոր հան­դի­պում­նե­րի հնա­րա­վո­րութ­յու­նը:

Մ­յուս կող­մից, նա­խօ­րեին պետ­քար­տու­ղար Ռու­բիոն, ի հա­կա­սումն Թ­րամ­փի լա­վա­տե­սութ­յան, հայ­տա­րա­րեց. «Այս պա­հին, կար­ծես թե, բա­նակ­ցա­յին կար­գա­վոր­ման հե­ռան­կար չկա»: Բայց նաեւ վստա­հեց­նե­լով, որ ԱՄՆ–ն պատ­րաստ է շա­րու­նա­կել իր միջ­նոր­դութ­յու­նը: Ա­սենք, Կ­րեմ­լը կար­ծում է, որ Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ կար­գա­վոր­ման որ­եւէ նշան դեռ չի տես­նում: Դ­միտ­րի Պես­կո­վի խոս­քով` Մոսկ­վան կար­ծում է, որ կար­գա­վո­րու­մը պետք է լի­նի հա­մա­պար­փակ. Ռու­սաս­տա­նը դժգոհ է մե­կու­սաց­ված եւ մաս­նատ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րից։ Ա­պա­գա հա­մա­ձայ­նագ­րե­րը պետք է ե­րաշ­խա­վոր­վեն «սե­րունդ­նե­րի հա­մար»:

­Կարճ ա­սած, այն ըն­թաց­քը, ո­րը ցան­կա­լի կլի­ներ Մոսկ­վա­յի հա­մար, ի­րա­կա­նում էլ այս պա­հին տե­սա­նե­լի չէ: Ա­վե­լին, փո­խա­դարձ հար­ված­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին ի­րար հասց­նում են կող­մե­րը, վկա­յում են, որ էս­կա­լա­ցիա­յի մա­կար­դա­կը միայն ա­վե­լա­նում է: Սա­կայն հենց սա է, որ բո­լոր քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը կա­րող է գլխի­վայր շրջել:

­Վեր­ջին շա­բաթ­նե­րին, այս­պես ա­սենք, «նոր ուղղ­վա­ծութ­յան» հար­ված­նե­րը, ո­րոնք սկսել են հասց­նել ռուս­նե­րը, կա­րող է Կիե­ւի բո­լոր պատ­կե­րա­ցում­նե­րում ար­մա­տա­կան փո­փո­խութ­յու­ններ ա­ռա­ջաց­նել: Խոս­քը նախ` դնեպր­յան կա­մուրջ­նե­րի մա­սին է, ա­պա նաեւ` Ուկ­րաի­նա­յի ար­տա­քին սահ­մա­նա­կե­տե­րի, ին­չը գու­մար­վեց սեւ­ծով­յան նա­վա­հան­գիստ­նե­րը փա­կե­լու գոր­ծըն­թա­ցին: Վեր­ջա­պես, որ ոչ պա­կաս էա­կան է, է­ներ­գե­տի­կա­յից զատ, ռուս­նե­րը սկսել են ա­մե­նօր­յա ռե­ժի­մով զրո­յաց­նել ուկ­րաի­նա­կան կա­պի եւ թվա­յին ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մա­կար­գը, այդ թվում` ին­տեր­նետ կա­պի, ո­րի հի­ման վրա էլ գոր­ծում է ուկ­րաի­նա­կան ողջ պաշտ­պա­նո­ղա­կան եւ հար­ձա­կո­ղա­կան (ա­նօ­դա­չու­ներ եւ այլն) հա­մա­կար­գե­րը: Դ­րան էլ գու­մա­րած ռազ­մա­ճա­կատ­նե­րում առ­կա վի­ճա­կը, եւ ստաց­վում է մի ի­րո­ղութ­յուն, երբ Կիեւն ու մյուս խո­շոր քա­ղաք­նե­րը պար­զա­պես կա­րող են դա­տարկ­վել: Այ­սինքն, ե­թե մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուրս­ներն այս պա­հին դեռ ինչ–­որ կերպ աշ­խա­տում են, ա­պա դժվար է ա­սել, թե ա­սենք մեկ ամ­սից այս ուղ­ղութ­յամբ ինչ փաս­տի ա­ռաջ կա­րող են կանգ­նել ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը:

Այ­սինքն, պա­տե­րազ­մը հնա­րա­վո­րինս եր­կար ձգե­լու ա­րեւմտ­յան մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք մա­սամբ կա­ռուց­ված էր ռուս­նե­րին ար­հես­տա­կա­նո­րեն պար­տադր­ված «տա­բու­նե­րի» վրա, ար­դեն փաս­տա­ցի չեն գոր­ծում: Ըստ այդմ էլ, չկա այն ե­րաշ­խի­քը, թե այս ի­րա­վի­ճա­կում ան­գամ մեկ ամ­սից որ­տեղ է լի­նե­լու ռու­սա­կան բա­նա­կը: Ե­թե դրան էլ ա­վե­լա­նում է այն է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը, ո­րը դեռ միայն խո­րա­նում է Ա­րեւ­մուտ­քում, ա­պա հաս­նում ենք մինչ այս դեռ չտեսն­ված կե­տին, երբ Եվ­րո­պա­յի հա­մար պա­տե­րազ­մի հե­տա­գա ձգձգու­մը սկսում է ճգնա­ժա­մա­յին դառ­նալ, պատ­կե­րա­վոր ա­սած, «ա­մե­նօր­յա ռե­ժի­մով»: Այ­սինքն, որ ձմռան մո­տե­նա­լու հետ, բա­նակ­ցա­յին լու­ծու­մը կա­րող է դառ­նալ ա­վե­լի պա­հանջ­ված, գո­նե դա կա­րե­լի է են­թադ­րել:

ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը