Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ»
ՄիջազգայինԹրամփի հայտարարության համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ», և հակամարտությունը շուտով կավարտվի։
«Ես պատրաստվում եմ լուծել կամ հաղթել ևս երկու [պատերազմ]՝ Իրանը և Ռուսաստանը/Ուկրաինան։ Նրանք շարժվում են գլխապտույտ արագությամբ», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Նոբելյան խաղաղության մրցանակը մեկ այլ թեկնածուի շնորհելը։
«Ես արդեն ավարտել եմ ութ պատերազմ և, հետևաբար, արժանի եմ Նոբելյան խաղաղության մրցանակին։ Դրանց թվում են Հնդկաստանի և Պակիստանի, Իսրայելի և Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի, Իսրայելի և Համասի և այլ հակամարտությունները»,- ասում է ԱՄՆ նախագահը:

