«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իմ կյանքի այս փուլը պայքար է. Գայանե Ասլամազյան

Շոու բիզնես

«Քսան տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը ձեզ տվել է բնությունը, իսկ հիսունում՝ այն դեմքը, որին արժանի եք դարձել»։ Կոկո Շանելին վերագրվող այս խոսքը կարծես հիշեցնում է, որ տարիքը միայն տարիների հաշվարկ չէ, այլեւ ապրած կյանքի, փորձությունների ու հաղթանակների արտացոլանք։ ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ դեպքում, սակայն, տարիներն ասես մի փոքր դանդաղել են․ նա շարունակում է պահպանել իր երիտասարդական հմայքն ու կանացի նրբագեղությունը՝ կյանքի փորձով ավելի կոփված եւ իր արժեքների մեջ ավելի հաստատուն։ Ամերիկաբնակ դերասանուհին այսօր նշում է իր հոբելյանը:

Հայ հանդիսատեսն ու հեռուստադիտողն այս տարիների ընթացքում վայելել են տաղանդավոր դերասանուհու խաղն ու խոսքը: Նա այն բացառիկ արվեստագետներից է, որը մշտապես ապրում է հայի հոգսով ու ցավով, հայրենիքի սիրով եւ երբեք չի խուսափում իր կարծիքը հայտնել՝ անկախ նրանից, թե իր կողմից հնչեցված ճշմարտությունը որքան դառը կլինի ոմանց քիմքին։

Հոբելյարի հետ այս անգամ չենք խոսել քաղաքականությունից ու մշակույթից, խոսել ենք նրա անցած ճանապարհից, հույզերից եւ... Մնացածն ինքը՝ դերասանուհին կպատմի «Իրավունք»-ի ընթերցողին:

«ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԲԱՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ»

— Ծննդյան օրերին մարդն ամենաշատն է մտածում անցած ճանապարհի մասին: Դուք այսօր հետ նայելով` ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ։

— Երեւի թե, մայրիկիս եմ շնորհակալ, որ դաստիարակել է ինձ բարձր արժեքներով, այլ ոչ թե նյութականով, ինչը հաճախ նաեւ խնդիր է հանդիսացել։ Շնորհակալ եմ իրեն, որ ինձ մշակութային միջավայրում է մեծացրել, չափազանց աջակցել է եւ բոլոր հետաքրքրություններիս փորձել է տալ հնարավորություն, որ փորձարկեմ, իրականացնեմ, հասկանամ՝ ուզում եմ, թե՝ ոչ։ Շնորհակալ եմ արմատներիս ու ընտանիքիս համար։

— Եթե հնարավորություն ունենայիք հանդիպելու երիտասարդ Գայանեին, ի՞նչ կասեիք նրան։

— Սեփական ցանկություններն առավել դասել, քան դաստիարակությունը։

— Տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել, իսկ ի՞նչը չի փոխվել Ձեր մեջ ։

— Կոփվել եմ եւ այլեւս չունեմ միանգամից բաց վերաբերմունք մարդկանց նկատմամբ։ Տարիքի հետ հստակ սկսել եմ հասկանալ տարբերությունը մարդկանց որակի մեջ։ Ներում եմ, բայց չեմ մոռանում։ Եվ այլեւս հստակ գիտեմ՝ ով եմ ես, եւ ով է առջեւում կանգնած մարդը։

— Կա՞ մի երազանք, որի մասին դեռ բարձրաձայն չեք խոսել, բայց շարունակում եք պահել Ձեր սրտում։

— Իմ երազանքներն անսպառ են։ Ամենակարեւորը՝ երեւի, որ մշտապես ունենամ հնարավորություն աջակցել իրական գիտնականներին, արվեստագետներին, երեխաներին եւ բարություն տարածել մեր երկրում։ Ուզում եմ, որ վերադառնան ճիշտ արժեքները։

— Կա՞ մի մարդ, ում այսօր հատկապես կցանկանայիք Ձեր կողքին տեսնել։

— Մայրս։

«ԱՅԼԵՎՍ Ո՛Չ ՈՒԺ, Ո՛Չ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ»

— Ի՞նչն է կյանքում Ձեզ ամենաշատը ցավեցրել, բայց, միեւնույն ժամանակ, ուժեղացրել։

— Խոչընդոտներն ու դավաճանությունները, կորուստները… Բայց միակ բանը, որի դեմ պայքար չկա, մարդկային կորուստն է:

 — Եթե Ձեր կյանքի այս փուլը մեկ բառով նկարագրեիք, ո՞ր բառը կընտրեիք։

— Պայքար։

— Այսօր ի՞նչ կցանկանայիք ինքներդ Ձեզ նվիրել՝ ոչ թե նյութական, այլ հոգեւոր իմաստով։

— Մտքի խաղաղություն։

— Գայանե, այսօր՝ Ձեր ծննդյան օրը, Դուք Ձեզ երջանի՞կ մարդ եք համարում։

— Միանշանակ...

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՄ` ՈՐՊԵՍ ՆԿԱՐԻՉ»

— Ձեր կյանքի գնացքից ո՞ւմ կիջեցնեիք եւ ո՞ւմ ներս կընդունեիք:

— Արդեն գնացքում հայտնվածներին դուրս չէի գցի, իջեցնի: Նաեւ իրենց շնորհիվ եմ այնպիսին, ինչպիսին կամ։ Իսկ այս նոր ուղեւոր դառնալն արդեն շատ բարդ գործ է։ Դժվար գալիս են, հեշտ դուրս են նետվում։ Այլեւս ո՛չ ուժ, ո՛չ ցանկություն չկա անարժանների դեմ պայքարելու։

— Գայանե, այս փուլում ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք:

— Այս փուլում հանրության առաջ հանդես կգամ` որպես նկարիչ։ Armenian Art Centrum-ում տեղի կունենա իմ անհատական ցուցահանդեսը, որը վերնագրել եմ՝ «Մակարդակ 50. ծնված մանկությունից»։ Այն նվիրված է իմ 50-ամյակին։ Եվ իրականում դա ճամփորդություն է դեպի մանկություն, բարություն, հույս, մանկական երազանքներ ու պայքար։ Քանի որ անչափ հոգնել եմ մարդկային դավաճանություններից, վախկոտությունից, ստից, կեղծիքից ու կորուստներից, իմ պայքարը դրանց դեմ տեղափոխել եմ նկարչության աշխարհ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան