«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում

Ներքաղաքական

Սամվել Կարապետյանը օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների համախմբմանը մասնավորապես ասել է.«Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի, որոնք իրոք ընդդիմադիր ուժեր են, և այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու»։ ԴՕԿ կուսակցությունը ինչպե՞ս է գնահատում վերը նշված հայտարարությունը, երբ վերջինս փաստացի դասակարգում է ընդդիմությանը՝ ճշտի եւ սխալի։ Այսօր օրակարգային հարց դարձած հարցի շուրջ մեկնաբանություն ենք խնդրել աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանից.

-Հարգում եմ Սամվել Կարապետյանին և բոլորին, իրենց դրական և բացասական կերպարով հանդերձ։ Մարդն ինձ համար բարձր արժեք է, բայց... ընդդիմությանը «ճիշտ» ու «սխալ» բաժանելու վերջինիս հավակնությունն անընդունելի է։ Դա համախմբման անվան տակ քաղաքական գերադասություն հաստատելու փորձ է։ Սևի ու սպիտակի քաղաքականությունն արդեն ծանր գին է արժեցել մեր երկրին։ Նույն սխալը կրկնողը նոր պառակտումների պատասխանատվությունն է ստանձնում։ Խորհրդարանական մանդատն էլ ընդդիմադիր լինելու վկայական չէ։ Ամբիոնից իշխանությանը քննադատելը դեռ չի նշանակում կասեցնել նրա կամայականությունը։ Քաղաքական ուժի արժեքը որոշվում է արդյունքով, ոչ թե սեփական անփոխարինելիության մասին հայտարարություններով։
Կոչ եմ անում Սամվել Կարապետյանին և մյուս քաղաքական առաջնորդներին՝ հրապարակայնորեն պահանջե՛ք Վարդան Ղուկասյանի ազատությունը, մի կողմ դրե՛ք առաջնորդ լինելու հավակնություններն ու անձնական քաղաքական ամբիցիաները և միացե՛ք նրա շուրջ համախմբմանը։
Եթե մարդու ազատության պաշտպանության հարցում անգամ չեք կարող միավորվել, ի՞նչ միասնական ճակատ եք խոստանում ժողովրդին։
Իմ  համոզմամբ՝ քաղաքական համակարգի իրական սանիտարական մաքրումն իրականացնելու ունակ և վճռական առաջնորդը Վարդան Ղուկասյանն է։ Այդ մաքրումը ենթադրում է կոռուպցիոն կապերի բացահայտում, անպատժելիության վերացում և օրենքի դիկտատուրա  և հավասար պատասխանատվություն՝ անկախ անունից, ունեցվածքից ու կուսակցական պատկանելությունից։
Համախմբումը սկսե՛ք Վարդանի ազատության պահանջից։ Առաջնորդության հավակնությունը հիմնավորե՛ք այդ պայքարին մասնակցելով։ Հայաստանն այլևս ձեր ամբիցիաների գինը վճարելու պարտավորություն չունի։ Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում։

 

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան