«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ

Վերլուծություն

Այն, որ միան­գա­մայն հե­տաքր­քիր, չվա­խե­նանք ա­սել` դա­րա­կազ­միկ նշա­նա­կութ­յան հոկ­տեմ­բեր ա­միս է սպաս­վում, են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Եվ ա­հա հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հնչեց­րեց Թ­րամփն ան­ցած օ­րե­րին եւ, ե­րե­ւի ա­վե­լի հա­մո­զիչ դարձ­նե­լու ան­գամ քա­նիցս կրկնեց, գա­լիս են խո­սե­լու մեր այդ են­թադ­րութ­յուն­նե­րի օգ­տին:

ՍՊԱՍՎԱԾ ՍԵՆՍԱՑԻԱ

Այս­պի­սով, ան­ցած շա­բաթ­վա վեր­ջին Պու­տի­նի հետ ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո Թ­րամ­փը հան­դես ե­կավ հայ­տա­րա­րութ­յամբ, ա­վե­լի կոնկ­րետ` ի­րար հա­ջոր­դող մի քա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րը թեեւ սեն­սա­ցիոն էր, շա­տե­րի հա­մար` շո­կա­յին, բայց նաեւ սպաս­ված եւ են­թադ­րե­լի: «Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ, ո­րի ըն­թաց­քում մենք հա­մա­ձայ­նե­ցինք, որ Ռու­սաս­տա­նը ան­մի­ջա­պես ա­վե­լի քան 300,000 տոն­նա դի­զե­լա­յին վա­ռե­լիք կմա­տա­կա­րա­րի ա­մե­րիկ­յան եւ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րին, եւս 500,000 տոն­նա՝ նո­յեմ­բե­րին, եւ ան­մի­ջա­պես դրա­նից հե­տո՝ 1,000,000 տոն­նա։ Ա­վե­լին, հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան­նե­րի ար­տադ­րա­կան հզո­րութ­յու­նը, Ռու­սաս­տա­նը հնա­րա­վո­րինս շուտ կմա­տա­կա­րա­րի լրա­ցու­ցիչ 3,000,000 տոն­նա դի­զե­լա­յին վա­ռե­լիք»,– հայ­տա­րա­րեց ԱՄՆ նա­խա­գա­հը:

­Սա, ինչ­պես «Ի­րա­վունքն» ա­վե­լի վաղ են­թադ­րել էր (­Տե´ս https://iravunk.com/?p=349967&l=am) նշա­նա­կում է, որ ռու­սա­կան վա­ռե­լի­քի նկատ­մամբ ա­մե­րիկ­յան պատ­ժա­մի­ջոց­նե­րը փաս­տա­ցի դա­դա­րում են գոր­ծել, ո­րը խո­շոր է­ֆեկտ է ու­նե­նա­լու ինչ­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի, այն­պես էլ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ, առ­հա­սա­րակ, հա­մաշ­խար­հա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա: Հաշ­վի առ­նե­լով, որ այս գոր­ծար­քը, ըստ էութ­յան, ռուս­–ա­մե­րիկ­յան սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան արդ­յունք է. ԱՄՆ–ն չէր բա­րե­հա­ճել այդ մա­սին հայտ­նել ո՛չ Եվ­րո­պա­յին եւ ո՛չ էլ` Ուկ­րաի­նա­յին:

Ընդ ո­րում, որ այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը պետք է տես­նել ոչ թե ըն­դա­մե­նը ռուս­–ա­մե­րիկ­յան տի­րույ­թում, այլ ա­մե­նաու­ղիղ կապն ու­նի ուկ­րաի­նա­կան թե­մա­յի հետ, ակն­հայտ դար­ձավ զու­գա­հե­ռա­բար Թ­րամ­փի հնչեց­րած երկ­րորդ հայ­տա­րա­րութ­յու­նից: Այն է` «Կար­ծում եմ՝ ժա­մա­նակն է, որ Ուկ­րաի­նան նոր նա­խա­գահ ընտ­րի»: Թ­րամ­փի բա­ցատ­րութ­յունն այն է, որ չնա­յած մի քա­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի, Զե­լենս­կին այդ­պես էլ չի գնում խա­ղա­ղութ­յուն կնքե­լու: Եվ դրա­նով ոչ ա­վել, ոչ պա­կաս, խնդիր­ներ է ստեղ­ծում ԱՄՆ­–ի եւ ամ­բողջ աշ­խար­հի հա­մար. «Զե­լենս­կին կա­րող էր բազ­միցս լու­ծել այս հա­կա­մար­տութ­յու­նը, բայց նա ո­րո­շեց դա չա­նել: Մենք նրան ա­սա­ցինք. «Ա­րեք այն, ինչ ու­զում եք Ռու­սաս­տա­նի հետ, միայն թե մի՛ հար­վա­ծեք նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան­նե­րին, ո­րով­հե­տեւ դա հա­մաշ­խար­հա­յին խնդիր է ստեղ­ծում»: Բայց նա ու­զում է խնդիր­ներ ստեղ­ծել ամ­բողջ աշ­խար­հի հա­մար: Ն­րա պատ­ճա­ռով մեր ֆեր­մեր­ներն ու ա­նաս­նա­պահ­նե­րը, ո­րոնք կախ­ված են դի­զե­լա­յին վա­ռե­լի­քից, կա­րող են տու­ժել, քա­նի որ Ռու­սաս­տանն է դիզ­վա­ռե­լի­քի զգա­լի մա­սը մա­տա­կա­րա­րում է հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յին»:

Ս­րա­նով Թ­րամ­փը Զե­լենս­կու գլխին ոչ թե պար­զա­պես մութ, այլ կարկ­տա­բեր ամ­պեր կա­խեց: Հաշ­վի առ­նե­լով, որ այս հայ­տա­րա­րութ­յու­նից մին­չեւ ԱՄՆ-ի կող­մից Զե­լենս­կուն ոչ լե­գի­տիմ ճա­նա­չելն ըն­դա­մե­նը կես քայլ է:

ԻՍԿ ԹՐԱՄՓԸ ՉԻ՞ ՓՈՇՄԱՆԻ

Այս­պի­սով, եւս մեկ ան­գամ ֆիք­սենք ա­ռանց­քա­յին դե­տալ­նե­րը: Նախ, ԱՄՆ–ն գնում է ՌԴ­–ի հետ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Երկ­րոր­դը, Զե­լենս­կուն ներ­կա­յաց­նում է ոչ թե պար­զա­պես ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձա­խո­ղո­ղի, այլ ամ­բողջ աշ­խար­հին լրջա­գույն վնաս­ներ հասց­նո­ղի կեր­պա­րով: Ու­րեմն փոր­ձենք հաս­կա­նալ, թե այդ եր­կու դրվագ­նե­րի հա­մադ­րու­մը ինչ է խոս­տա­նում:

Այս­տեղ մեկ կա­րե­ւոր հան­գա­մանք եւս պետք է հաշ­վի առ­նել: Հա­զիվ էր Թ­րամ­փը հայ­տա­րա­րել «դի­զե­լա­յին գոր­ծար­քի» մա­սին, եւ Մոսկ­վան հաս­տա­տել այդ փաս­տը, երբ հայտ­նի դար­ձավ, որ ռու­սա­կան դիզ­վա­ռե­լիք տե­ղա­փո­խող ա­ռա­ջին նավն ար­դեն մո­տե­նում է ԱՄՆ­–ին: Ա­վե­լին, որ այն բարձ­վել է սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին Սանկտ Պե­տեր­բուր­գում եւ հասց­րել է անց­նել ճա­նա­պար­հի մեծ մա­սը: Սա նշա­նա­կում է, որ ոչ թե պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը ձեռք է բեր­վել Պու­տին–Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ, այլ շատ ա­վե­լի վաղ, առն­վազն սեպ­տեմ­բե­րի սկզբնե­րին: Այ­սինքն, որ խոս­քը հե­տե­ւո­ղա­կան, խո­րը նա­խա­պատ­րաստ­ված գոր­ծըն­թա­ցի մա­սին է:

Այս ֆո­նին չմո­ռա­նանք, որ սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին ԱՄՆ­–ում, ՄԱԿ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում, տե­ղի ու­նե­ցավ Թ­րամ­փի եւ Զե­լենս­կու հան­դի­պու­մը: Ըստ այդմ, այդ պա­հին ար­դեն իսկ կար ռուս­–ա­մե­րիկ­յան հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, որ ռու­սա­կան դիզ­վա­ռե­լի­քը գնա­լու է ԱՄՆ, այն է` ան­կախ նրա­նից, թե Զե­լենս­կու հետ Թ­րամփն ինչ կպայ­մա­նա­վոր­վի: Ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է դառ­նում, որ Թ­րամ­փը Զե­լենս­կուն ա­ռա­ջար­կել է հա­կա­մար­տութ­յան կոնկ­րետ լու­ծում (այդ պա­հին խոս­վում էր ան­գամ Մոսկ­վա գնա­լու մա­սին), մի­գու­ցե ներ­կա­յաց­րել է նաեւ հե­տե­ւանք­նե­րը («դի­զե­լա­յին գոր­ծարք», Զե­լենս­կու հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ): Բայց մինչ ԱՄՆ հաս­նե­լը` հի­շեց­նենք, Զե­լենս­կին նախ շփում­ներ ու­նե­ցավ բրի­տա­նա­ցի կու­րա­տոր­նե­րի հետ, եւ, ըստ ա­մե­նայ­նի, հաշ­վի առ­նե­լով այն «տոն­նա­յա­նոց» կոմպ­րո­մատ­նե­րը, ո­րոնք Լոն­դոնն ու­նի Կիե­ւի ա­ռաջ­նոր­դի դեմ, պետք է մեր­ժեր Թ­րամ­փին: Մի­գու­ցե նաեւ նա կամ բրի­տա­նա­ցի­նե­րը մտա­ծում էին, որ Թ­րամ­փը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չի հա­մար­ձակ­վի գնալ սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի:

 Եվ ա­հա այդ «խորջր­յա ինտ­րիգ­նե­րի» արդ­յուն­քում է, որ կա ներ­կա­յիս վի­ճա­կը: Իսկ դա մեկ բա­նի մա­սին լուրջ ակ­նարկ է: Այն է` Թ­րամ­փը, ի­հար­կե, հայտ­նի է իր փո­փո­խամ­տութ­յամբ: Այ­սինքն, ե­թե այ­սօր Պու­տի­նին նա գրե­թե սեր է խոս­տո­վա­նում, ա­պա վա­ղը կա­րող է նո­րից անց­նել թշնա­մութ­յան: Ա­վե­լի կոնկ­րետ, կա­րող է օգտ­վել ռու­սա­կան դիզ­վա­ռե­լի­քից, նե­րա­մե­րիկ­յան դիր­քերն ամ­րաց­նել, Կոնգ­րե­սի սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րում դրա­նից բխող դի­վի­դենտ­նե­րը ստա­նալ, ա­պա վե­րա­դառ­նալ նախ­կին կուր­սին` նո­րից «գցե­լով» ռուս­նե­րին: Բայց երբ խո­սում ենք բա­վա­կա­նին եր­կար եւ հե­տե­ւո­ղա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին, ա­պա Թ­րամ­փի «փո­փո­խամ­տութ­յան» այդ վար­կա­ծի հա­վա­նա­կա­նութ­յու­նը նկա­տե­լիո­րեն նվա­զում է` ա­ռաջ քա­շե­լով հստակ եւ բազ­մա­կող­մա­նի մշակ­ված ծրագ­րի մա­սին վար­կա­ծը:

Այ­սինքն, որ ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րա­կա­նում էլ մտել են գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հար­թութ­յուն, եւ դա, բնա­կան է, դեռ նո­րա­նոր նման սեն­սա­ցիա­նե­րի ա­ռիթ է դառ­նա­լու: Բայց չնա­յած այդ տրա­մա­բա­նութ­յա­նը, ռուս­նե­րը ցույց են տա­լիս, որ պատ­րաստ են նաեւ նրան, որ Թ­րամփն ի­րա­կա­նում էլ կա­րող է իր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից «թռնել»: Այս ի­մաս­տով, պա­տա­հա­կան չէր, որ ՌԴ նա­խա­գա­հի խորհր­դա­կան Յու­րի Ու­շա­կովն ա­րա­գո­րեն մեկ­նա­բա­նեց, որ ան­կախ «դի­զե­լա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից», Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը «ՀՌՕ-ի նպա­տակ­նե­րի եւ խնդիր­նե­րի վե­րա­բեր­յալ մնում է ան­փո­փոխ»:

ԶԵԼԵՆՍԿՈՒ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ ՇՈԿ Է

Ու­րեմն, այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րից ինչ պետք է սպա­սել: Նախ` Զե­լենս­կու մա­սին: Նա, ի­հար­կե, լսե­լով Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նը, ան­մի­ջա­պես զան­գա­հա­րեց եվ­րո­պա­կան կու­րա­տոր­նե­րին եւ SOS հնչեց­րեց: Սա­կայն այդ տակ­տի­կան, ո­րը միշտ աշ­խա­տել է, այս ի­րա­վի­ճա­կում տե­ղին չէ: Մակ­րո­նը վեց ամ­սից կհե­ռա­նա Ե­լի­սե­յան պա­լա­տից: Ու հաշ­վի առ­նե­լով, թե այս պա­հին Ֆ­րան­սիան ինչ ցնցում­նե­րի մեջ է, նա ար­դեն իսկ դար­ձել է ան­գոր­ծու­նակ: Մեր­ցին կա­րող են վռնդել ա­վե­լի շուտ, ընդ ո­րում, իր սե­փա­կան կու­սա­կից ըն­կեր­նե­րը։ Մեծ Բ­րի­տա­նիա­յում վար­չա­պե­տը լիա­կա­տար խառ­նաշ­փո­թի մեջ է՝ չա­փա­զանց մշու­շոտ հե­ռան­կար­նե­րով։ Լե­հե­րը զբաղ­ված են ներ­քին գզվռտո­ցով, ֆին ֆա­շիստ Ս­տու­բը վա­խե­նում է վի­ճել Թ­րամ­փի հետ, իսկ ի­տա­լա­ցի­նե­րը այս պա­հին ընդ­հան­րա­պես ժա­մա­նակ չու­նեն Կիե­ւի հա­մար։ Մ­յուս փոքր-մոքր­ներն այս քա­շա­յին կա­տի­գո­րիա­յում չեն, որ Թ­րամ­փի հետ լուրջ վե­ճե­րի մեջ մտնեն: Ան­գամ եվ­րա­լի­դեր­նե­րը՝ պա­ռավ Ուր­սու­լան, հի­մար աղջ­կա հա­մա­րում վա­յե­լող Կա­լա­սը նախ՝ ի­րենք ի զո­րու չեն վի­ճել Թ­րամ­փի հետ: Վեր­ջա­պես, է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը խեղ­դում է բո­լո­րին: Թ­րամ­փը կա­րող է ռու­սա­կան վա­ռե­լի­քի հաշ­վին գցել նե­րա­մե­րիկ­յան գնե­րը: Եվ­րո­պան էլ մնում է ա­մե­րիկ­յան վա­ռե­լի­քի հույ­սին, ո­րը Թ­րամ­փը ցան­կա­ցած պա­հի կա­րող է ար­գե­լա­փա­կել:

Այդ­պի­սով, Զե­լենս­կու կող­քին կա մեծ «Ցան­կա­ցող­նե­րի կոա­լի­ցիա», բայց չկա ի­րա­կան մե­կը, ով կա­րող է ռեալ օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել։ Բո­լորն էլ, ի­հար­կե, հրա­պա­րա­կավ կա­ջակ­ցեն Կիե­ւին, բայց չեն մրցի, ա­ռա­վել եւս՝ պա­տե­րազ­մի Թ­րամ­փի հետ։

Իսկ Թ­րամ­փը դեռ հաղ­թաթղ­թեր ու­նի եւս մի քա­նի անս­պա­սե­լի շրջա­դար­ձե­րի հա­մար: Այդ թվում՝ կա Զե­լենս­կու հան­դեպ անձ­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի, ա­պա՝ նրա գո­ղա­ցած եւ թաքց­րած մի­լիարդ­նե­րի սա­ռեց­ման տար­բե­րա­կը։ Վեր­ջին շտրիխն էլ կդառ­նա Զե­լենս­կուն ոչ լե­գի­տիմ, ան­գամ՝ Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նութ­յու­նը բռնա­զավ­թած ճա­նա­չե­լը, ինչ­պի­սին ի­րա­կա­նում էլ կա: Ու կստաց­վի նման մե­ղադ­րանք. ե­թե Թ­րամ­փը հի­մա ո­րո­շել է Զե­լենս­կուն մե­ղադ­րել սո­վո­րա­կան ա­մե­րի­կա­ցի­նե­րի խնդիր­նե­րի հա­մար, ա­պա նոր մե­ղադ­րանք­նե­րի ֆո­նին կստաց­վի պատ­կեր, որ ոչ թե լե­գի­տիմ ա­ռաջ­նոր­դը, այլ Կիե­ւում իշ­խա­նութ­յու­նը զավ­թած եւ դրա­նից մի­լիարդ­ներ քա­ղող ու շար­քա­յին ուկ­րաի­նա­ցի­նե­րին պա­տե­րազմ ու­ղար­կող մեկն է «սո­վո­րա­կան ա­մե­րի­կա­ցի­նե­րին ծանր վնաս­ներ» հասց­րել:

Արդ­յուն­քում, պա­տա­հա­կան չէ, որ, ինչ­պես ուկ­րաի­նա­ցի մի շարք միան­գա­մայն տեղ­յակ փոր­ձա­գետ­ներ են հու­շում, Զե­լենս­կու բուն­կե­րում տի­րող մթնո­լորտն այժմ հի­շեց­նում է 1945 թվա­կա­նի գար­նա­նը Հիտ­լե­րի բուն­կե­րի մթնո­լոր­տը։

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան