«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը

Վերլուծություն

Թ­րամ­փի եւ Պու­տի­նի վեր­ջին սեն­սա­ցիոն հե­ռա­խո­սազ­րույ­ցի (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=350645&l=am) հետ կապ­ված, բա­ցի «դի­զե­լա­յին գոր­ծար­քից», մեկ այլ դրվա­գի մա­սին եւս խոս­վեց: Այն թեեւ ա­ռա­ջին պլա­նում չէ, բայց ի­զուր:

Այս­պես, հա­ղոր­դագ­րութ­յուն ե­ղավ նաեւ այն մա­սին, որ Պու­տի­նը Թ­րամ­փին է ներ­կա­յաց­րել Ի­րա­նի վեր­ջին ա­ռա­ջար­կը խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հար­ցով: Թե կոնկ­րետ ինչ, դեռ բաց­ված չէ: Սա­կայն այս ա­մե­նից կա մեկ ակ­նարկ` Մոսկ­վան կա­րող է ստանձ­նել Թեհ­րա­նի եւ Վա­շինգ­տո­նի մի­ջեւ պաշ­տո­նա­կան միջ­նոր­դի դեր: Իսկ սա ի­րա­տե­սա­կան է մեկ դեպ­քում` ե­թե կա հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն:

Ա­հա այս ֆո­նին, ի­հար­կե, ա­ռա­վել քան ու­շագ­րավ տեսք են ստա­նում լու­րե­րը, ո­րոնք ստաց­վե­ցին Աշ­խա­բա­դում կա­յա­ցած ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վից: Հի­շեց­նենք, դրան ա­ռա­ջին ան­գամ մաս­նակ­ցեց նաեւ Ի­րա­նը` ի դեմս նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նի: Ա­վե­լին, հայտ­նի դար­ձավ որ Ի­րա­նը հան­դես է ե­կել ԱՊՀ­–ի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու ա­ռա­ջար­կով` «ԱՊՀ+1» ձե­ւա­չա­փի ստեղծ­ման մի­ջո­ցով:

­Սա մեկ բան է նշա­նա­կում` Թեհ­րանն այս­պի­սով ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յան հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սեր­տաց­նե­լու եւս մեկ եւ միան­գա­մայն խո­շոր քայլ է կա­տա­րում: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վում Պու­տինն ու Փե­զեշ­քիա­նը մե­կի փո­խա­րեն եր­կու հան­դի­պում ու­նե­ցան (ընդ ո­րում, դրան­ցից մե­կի դեպ­քում նաեւ Ա­լիե­ւի մաս­նակ­ցութ­յամբ): Եվ ել­նե­լով փաս­տից, որ Պու­տի­նը Թ­րամ­փին է ներ­կա­յաց­րել խա­ղա­ղութ­յան մա­սին Ի­րա­նի ա­ռա­ջարկ­նե­րը, ի­հար­կե, դժվար չէ կռա­հել, որ ՌԴ­–ի եւ Ի­րա­նի նա­խա­գահ­ներն ամ­բող­ջա­կան կոմպ­լեք­սի մեջ են տե­սել խա­ղա­ղութ­յան եւ «ԱՊՀ+1»–ի թե­մա­նե­րը:

Այս ա­մե­նի հետ մեկ­տեղ, երբ հաշ­վի ենք առ­նում, որ Պու­տի­նը եւ Թ­րամ­փը «դի­զե­լա­յին գոր­ծար­քը», այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հե­ռա­խո­սազ­րույ­ցի ըն­թաց­քում վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տե­ցին, կա­րե­լի է մտա­ծել նաեւ, որ Ի­րա­նի խա­ղա­ղութ­յան ա­ռա­ջարկ­նե­րի եւ «ԱՊՀ+1»–ի մա­սով եւս առն­վազն փո­խըմբռ­նում, ե­թե ոչ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, նրանք ու­նեն: Ու ե­թե այս­քա­նին գու­մա­րում ենք նաեւ Թ­րամ­փի այն միան­շա­նակ հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մի կար­գա­վո­րու­մը ըն­թա­նում է «գլխապ­տույտ ա­րա­գութ­յամբ», եւ հա­կա­մար­տութ­յու­նը շու­տով կա­վարտ­վի, ա­պա այս ա­մե­նը գա­լիս է հու­շե­լու, որ խոս­քը գլո­բալ ի­մաս­տով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին է, եւ Մոսկ­վան ու Վա­շինգ­տոնն առն­վազն դրա շե­մին են:

Ի դեպ, այս ընդ­հան­րա­կան ֆո­նին, ի­հար­կե, հե­տաքր­քիր մե­սիջ էր նաեւ այն, որ Ա­լիե­ւը մաս­նակ­ցեց ՌԴ­–ի եւ Ի­րա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դի­պում­նե­րից մե­կին: Հեյ­դա­րո­վի­չը վեր­ջին ժա­մա­նակ­ներս նո­րից ակ­տիվ հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նութ­յուն էր բա­նեց­նում: Միա­ժա­մա­նակ այս օ­րե­րին բա­վա­կա­նին սուր են նաեւ ի­րա­նա­–ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Բայց երբ այդ ա­մե­նից հե­տո հան­կարծ ու­նե­նում են նման ե­ռա­կողմ հան­դի­պում, ա­պա դա, թե­րեւս, ակ­նար­կում է այն մա­սին, որ Բա­քուն այս փու­լում սկսել է այլ հա­յաց­քով նա­յել ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րին: Ու, թե­րեւս, ա­ռա­ջին հեր­թին այն հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, ո­րոնք ներ­կա պա­հին ձե­ւա­վոր­վում են մի կող­մից` Վա­շինգ­տո­նի, մյուս կող­մից` ռուս­–ի­րա­նա­կան տան­դե­մի մի­ջեւ:

Այ­սինքն, ե­թե ա­ռաջ ընկ­նե­լով, փոր­ձենք են­թադ­րել, որ Թ­րամփն ըն­դու­նե­լի է հա­մա­րում ռուս­–ի­րա­նա­կան մեր­ձե­ցու­մը, ա­պա նաեւ պետք է են­թադ­րենք, որ այդ­պի­սով կա Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կոմպ­րո­մի­սա­յին լու­ծում­նե­րի տար­բե­րակ` տա­րա­ծաշր­ջա­նում ստեղ­ծե­լով մի կող­մից ի­րա­նա­կան, մյուս կող­մից` իս­րա­յել­յան ազ­դե­ցութ­յան գո­տի­ներ: Ընդ ո­րում, դա­տե­լով այն ձեռք­բե­րում­նե­րից, ո­րոնք հու­սիթ­ներն այս պա­հին ու­նեն Ե­մե­նում` Ի­րա­նի հո­վա­նա­վո­րութ­յամբ, նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րե­լը նաեւ Թ­րամ­փի հա­մար կա­րող է դառ­նալ ներ­կա ի­րա­վի­ճա­կից ել­քի լավ տար­բե­րակ: Ա­ռա­վել եւս, ե­թե Թ­րամ­փը կա­րո­ղա­նա, ինչ­պես «դի­զե­լա­յին գոր­ծար­քի» դեպ­քում է, նաեւ Ի­րա­նի հետ «շատ լավ գոր­ծար­քի» մա­սին հայ­տա­րա­րել ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին:

Ա­մեն դեպ­քում, շատ նման է, որ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը զար­գա­նում են հենց այս սցե­նա­րի ուղ­ղութ­յամբ: Իսկ այդ դեպ­քում կա­րե­լի է նաեւ հաս­կա­նալ, թե ին­չու էր Ա­լիե­ւը այդ­պես ու­րա­խա­ցել Պու­տի­նի եւ Փե­զեշ­քիա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Ա­ռա­վել եւս, որ Ա­լիե­ւին բա­վա­կա­նին ու­րա­խաց­րեց նաեւ ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վում Փա­շին­յա­նին ուղղ­ված Լու­կա­շեն­կո­յի կա­տա­կը, թե` «Նա մե­զա­նից ոչ մի տեղ չի փախ­չի»: Իսկ ե­թե «չի փախ­չի», ու­րեմն Լու­կա­շեն­կոն կաս­կած­ներ ու­նի նաեւ, որ «Թ­րամ­փի ու­ղին» Փա­շին­յա­նի հա­մար փա­խուս­տի ուղ­ղութ­յուն է:

Ա­մեն դեպ­քում, դեռ պետք է հիմ­նա­վոր­վի` ի­րա­կա­նում կա՞ն ռուս­–ա­մե­րիկ­յան գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Ընդ ո­րում, դրա մա­սին հու­շող մեկ այլ հար­ցադ­րում եւս չմո­ռա­նա­լով. ին­չո՞ւ այս պա­հին, այն է` առն­վազն մե­կամս­յա լու­ծում­նե­րից հե­տո հայ­տա­րար­վեց դի­զե­լա­յին գոր­ծար­քի» եւ մնա­ցած բա­նե­րի մա­սին:

­Պա­տա­հա­կա՞ն է, որ դրան հա­ջոր­դե­լու է նո­յեմ­բե­րի 18-19-ը Չի­նաս­տա­նի Շեն­ժեն քա­ղա­քում կա­յա­նա­լիք «Ա­սիա–­Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան» երկր­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը. նման պա­տա­հա­կա­նութ­յուն­ներ չեն լի­նում:

Այդ գա­գա­թա­ժո­ղո­վում, դա­տե­լով նախ­նա­կան լու­րե­րից, լի­նե­լու են ՌԴ­–ի եւ ԱՄՆ­–ի, բնա­կան է, նաեւ տան­տի­րոջ` Չի­նաս­տա­նի ղե­կա­վար­նե­րը: Քիչ չեն նաեւ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ ե­թե Պու­տի­նը, Թ­րամ­փը եւ Սին գտնվեն «մեկ տա­նի­քի տակ», ա­պա ե­ռա­կողմ հա­դի­պու­մը կդառ­նա ան­խու­սա­փե­լի: Ընդ ո­րում, «Պոտս­դամ 2»–ի ձե­ւա­չա­փով: Իսկ այդ տրա­մա­բա­նութ­յան շրջա­նակ­նե­րում, ի­հար­կե, Պու­տին–Թ­րամփ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը միան­գա­մայն այլ տրա­մա­բա­նութ­յուն են ստա­նում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան