«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ թալանում են պետության ապագան

Վերլուծություն

Պետությունը վարկ է վերցնում, պարտքը թողնում ապագա սերունդներին, պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում միլիոնների, պետական միջոցառումներին հարյուրավոր միլիոններ ծախսում, իսկ հասարակությանը շարունակում է համոզել, թե ամեն ինչ արվում է հանուն ժողովրդի։ Սա այլեւս կառավարման ձախողման հերթական դրվագներից չէ, այլ իշխանության վերաբերմունքն է պետական փողի, հանրային պատասխանատվության եւ սեփական բարեկեցության նկատմամբ։

Հայաստանում իշխանությունը կարծես գտել է պետական կառավարման ամենահարմար բանաձեւը՝ երբ փող է պետք պետությանը, դիմում են վարկատուներին, երբ փող է պետք իշխանությանը՝ դիմում են պետական բյուջեին, իսկ երբ հասարակությունը հարցեր է տալիս, նրան մատուցում են հերթական բացատրությունը, թե ամեն ինչ օրենքի շրջանակում է։

Միայն թե այդ օրենքի շրջանակում ապրող քաղաքացին գնալով ավելի դժվար է ծայրը ծայրին հասցնում, իսկ պետական համակարգի վերին օղակներում աշխատավարձերի բարձրացումն արդեն ներկայացվում է որպես սովորական վարչական գործընթաց։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատավարձը 1 միլիոն 320 հազար դրամից բարձրացվում է 2 միլիոն 80 հազար դրամի։ Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1 միլիոն 20 հազար դրամից հասնում է 1 միլիոն 913 հազար 600 դրամի, վարչական շրջանների ղեկավարներինը՝ 850 հազարից 1 միլիոն 248 հազար դրամի։ Այո՛, թոշակները բարձրանում են հազար դրամով, իսկ քաղաքապետի աշխատավարձն ավելանում է շուրջ 760 հազար դրամով։ Միայն այդ հավելումը բազմաթիվ ընտանիքների համար կարող էր նշանակել մի քանի ամսվա ապրուստի միջոց։ Բայց իշխանությունը ինքն իրեն համոզել է, որ պաշտոնյայի բարեկեցությունն ինքնին հանրային շահ է, ժողովուրդն էլ իրեն սպասարկող անձնակազմն է, որովհետեւ իրենց է ընտրել։

Երբ իշխանավորի աշխատավարձը բարձրանում է հարյուր հազարավոր դրամներով, իսկ շարքային քաղաքացու կյանքում այդ փոփոխության դիմաց ոչինչ չի փոխվում, դա սոցիալական արդարության մասին չէ։ Դա իշխանության եւ հասարակության միջեւ խորացող անջրպետի մասին է։ Իսկ դրա հետեւանքները, որպես կանոն, լինում են անդառնալի։

ՄԻԼԻՈՆՆԵՐԸ՝ ԻՐԵՆՑ, ՊԱՐՏՔԵՐԸ՝ ԲՈԼՈՐԻՍ

Պետական պարտքը իշխանության անձնական պարտքը չէ։ Այն Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է, որի սպասարկման համար վճարելու են հարկատուները։ Հետեւաբար յուրաքանչյուր խոշոր պետական ծախս պետք է գնահատվի ոչ միայն այն հարցով, թե արդյոք այն ձեւակերպված է բյուջեում, այլեւ՝ արդյոք այն անհրաժեշտ է, արդյունավետ է եւ ծառայում է հանրային շահին։

Իշխանությունը կարող է վարկ վերցնել, պարտքային միջոցներ ներգրավել եւ միաժամանակ պետական համակարգում աշխատավարձեր բարձրացնել։ Բայց հենց այդ համադրությունն է պարտավորեցնում նրան ներկայացնել համոզիչ հաշվարկներ։ Որտե՞ղ է տնտեսական արդյունքը, ո՞րն է հանրային օգուտը, ի՞նչն է բարելավվելու քաղաքացու կյանքում։

Եթե պետական ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, ինչո՞ւ են իշխանության աշխատավարձերի բարձրացման հարցերը լուծվում այսպիսի վճռականությամբ, մինչդեռ հասարակության սոցիալական խնդիրները հաճախ մնում են խոստումների ու ծրագրերի մակարդակում։ Եթե փող կա, ինչո՞ւ այն նախեւառաջ չի ուղղվում ամենացավոտ խնդիրների լուծմանը։ Եթե փող չկա, ապա ինչո՞ւ է իշխանությունը սեփական վարձատրության հարցում այդքան առատաձեռն։ Սա է այն հակասությունը, որի պատասխանը հանրությունը սպասում է իշխանությունից։

Իսկ պաշտոնական բացատրությունները, թե աշխատավարձերի վերանայումը համակարգային գործընթաց է, ոչինչ չեն փոխում։ Համակարգային լինելը դեռ չի նշանակում արդար լինել։ Եթե ամբողջ համակարգում բարձրացնում են պաշտոնյաների աշխատավարձերը, դրանից ինքնաբերաբար չի վերանում հարցը, թե այդ բարձրացումների համար ի՞նչ տնտեսական հիմնավորում կա, եւ արդյոք դրանք համաչափ են հասարակության հնարավորություններին։

Իշխանությունը կարող է անվերջ խոսել գործակիցներից, բազային աշխատավարձերից ու միասնական մեթոդաբանությունից։ Բայց քաղաքացին պարզ հարց է տալիս՝ իր վճարած հարկերով ապահովվող պաշտոնյաներն ի՞նչ են արել, որ հիմա պետք է ավելի շատ վարձատրվեն։

COP17-Ը՝ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՂԵՐԻ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԾԱԽՍՄԱՆ ԱՌԻԹ

Պետական միջոցների նկատմամբ նույն վերաբերմունքը հարցեր է առաջացնում նաեւ COP17-ի կազմակերպման շուրջ։ Հայաստանում միջազգային համաժողով անցկացնելը կարող է կարեւոր լինել երկրի համար։ Բայց միջազգային միջոցառման անունը չի կարող վերածվել հանրային փողերը ծախսելու անձեռնմխելի վահանի։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հրապարակած տվյալների համաձայն՝ համաժողովի շրջանակում պետությունը շուրջ 290 միլիոն դրամ է ծախսել կամ նախատեսել ծախսել բրենդային նվերների ձեռքբերման համար։ Պատգամավորները հարցեր են բարձրացրել նաեւ բեյջերի թելերի գնման, միեւնույն ընկերության հետ բազմաթիվ պայմանագրերի կնքման եւ որոշ ծառայությունների իրական կատարողների վերաբերյալ։

Մասնավորապես, հրապարակված պնդումներով՝ բեյջերի թելերից յուրաքանչյուրի համար վճարվել է 1248 դրամ, իսկ ձեռք է բերվել 19 հազար 700 հատ։ Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ շուկայում գտել են զգալիորեն ցածր գներ եւ կասկածի տակ են դրել գնման արժեքի հիմնավորվածությունը։

Սրանք մեղադրանքներ եւ հրապարակային հարցադրումներ են, որոնք պահանջում են փաստաթղթային ստուգում։ Բայց իշխանության համար ամենահարմար տարբերակը դրանք պարզապես քաղաքական աղմուկ անվանելն է։ Այդպես հարցը մնում է օդում, իսկ պետական ծախսերի իրական պատկերը՝ չբացահայտված։

Նույն պատգամավորների ներկայացմամբ՝ 2023 թվականին գրանցված «Դոպինգ Սփեյս» ընկերությունը COP17-ի կազմակերպման շրջանակում ներգրավվել է տարբեր ծառայությունների մատուցման պայմանագրերում։ Բարձրաձայնվել է նաեւ հարց, թե ինչու են որոշ աշխատանքների պայմանագրերը կնքվել այդ ընկերության հետ, եթե աշխատանքներն իրականացնում է այլ կազմակերպություն։

Եթե այս տեղեկությունները հաստատվեն փաստաթղթերով, ապա պետական գնումների պատասխանատուները պետք է բացատրեն, թե ինչպես են ընտրվել կապալառուները, ինչ մրցակցային պայմաններ են ապահովվել, ինչ աշխատանքներ են փաստացի կատարվել, եւ արդյոք վճարված գները համարժեք են եղել շուկայական արժեքին։ Իսկ եթե իշխանությունը համոզված է, որ ամեն ինչ կատարվել է անթերի, թող հրապարակի ամբողջական պայմանագրերը, գնման փաստաթղթերը, կատարված աշխատանքների ընդունման ակտերն ու վճարումների հիմքերը։ Ի՞նչն է խանգարում։

Մի՞թե պետական փողերի ծախսման մասին տեղեկատվության հրապարակումը վնասում է Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ընդհակառակը՝ թափանցիկությունը կարող է բարձրացնել այդ հեղինակությունը։ Հեղինակությունը վնասում է ոչ թե հարցադրումը, այլ հիմնավոր հարցերին պատասխանելուց խուսափելը։

Միջազգային համաժողովը չի կարող դառնալ պետական միջոցների ծախսման շուրջ կասկածները լռեցնելու միջոց։ Հայաստանի դրոշը չի կարող ծածկել բյուջետային ծախսերի վերաբերյալ հարցերը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան