«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարծես թե Զելենսկուն պատրաստվում են «դուրս գրել»

Վերլուծություն

Ի­հար­կե, այն հար­ված­նե­րը, ո­րոնք Թ­րամ­փը սկսեց մե­կը մյու­սի հե­տե­ւից հասց­նել Զե­լենս­կուն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=350712&l=am), գո­նե սկզբնա­կան փու­լում շո­կա­յին էին ոչ միայն Կիե­ւի, այլ նաեւ` Եվ­րո­պա­յի հա­մար: Ու ա­հա ներ­կա փու­լում եվ­րո­պա­ցի­նե­րը կար­ծես թե փոր­ձում են նախ հաս­կա­նալ, թե որ­քան է խո­րա­ցել Թ­րամ­փի զայ­րույ­թը Ուկ­րաի­նա­յի ժամ­կե­տանց նա­խա­գա­հի նկատ­մամբ: Ա­մեն դեպ­քում` ռեակ­ցիան, որ գա­լիս է եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րից, դե­ռեւս միան­գա­մայն զգու­շա­վոր–ս­պա­սո­ղա­կան տո­նի մեջ է:

Չ­նա­յած մյուս կող­մից, այն ներ­քին խնդիր­նե­րը, ո­րոնք ու­նեն Մակ­րո­նը, Մեր­ցը եւ ո­րոնք միայն շա­րու­նա­կում են սրվել նաեւ Լոն­դո­նում, ա­ռանձ­նա­կի լուրջ քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն այս պա­հին չեն էլ տա­լիս: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը կան­խավ Եվ­րո­պա­յի գլխին կա­խեց ա­մե­րիկ­յան դիզ­վա­ռե­լիքից զրկվե­լու սպառ­նա­լի­քը, ո­րի դեպ­քում է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը կա­րող է Եվ­րո­պա­յի հա­մար դառ­նալ ան­հաղ­թա­հա­րե­լի:

­Կարճ ա­սած, այս պա­հին հիմ­նա­կան «փոխհ­րաձ­գութ­յու­նը» Զե­լենս­կու եւ Թ­րամ­փի մեջ է: Զե­լենս­կին թեեւ աշ­խա­տում է չա­փե­րը չանց­նել, բայց դա ա­ռանձ­նա­պես չի հա­ջող­վում: Թ­րամփն էլ իր հեր­թին հռե­տո­րա­բա­նութ­յու­նը շա­րու­նա­կում է այն ուղ­ղութ­յամբ, որ ինչ­պես պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու, այն­պես էլ վա­ռե­լի­քա­յին ճգնա­ժա­մի հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հենց Զե­լենս­կին է, եւ նա ան­խու­սա­փե­լիո­րեն պետք է հե­ռա­նա:

Ա­հա այս ֆո­նին գլխա­վոր է դար­ձել մեկ այլ հարց` Թ­րամ­փը, բա­ցի հռե­տո­րա­բա­նութ­յու­նից, ի՞նչ գործ­նա­կան քայ­լե­րի է պատ­րաստ: Եվ այս հար­ցի հետ կապ­ված ո­րո­շա­կի մե­սիջ­ներ ար­դեն կան: Օ­րի­նակ, ան­ցած գի­շեր հեր­թա­կան ան­գամ հրթի­ռա­յին հար­ձակ­ման տակ հայտն­վեց Կիե­ւը: Այս դեպ­քում ա­ռանձ­նա­հատ­կութ­յունն այն էր, որ Ուկ­րաի­նա­յի մայ­րա­քա­ղա­քում առ­հա­սա­րակ տագ­նա­պի ազ­դան­շան չե­ղավ: Գ­րե­թե ան­մի­ջա­պես էլ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներն աղ­մուկ բարձ­րաց­րին, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պար­զա­պես հրթի­ռա­յին այս հար­ձակ­ման մա­սին տեխ­նի­կա­կան դի­տար­կու­մե­րի տվյալ­ներն ուկ­րաի­նա­կան կող­մին չեն տրա­մադ­րել, եւ քա­նի որ ուկ­րաի­նա­կան կող­մը ի զո­րու չէ ֆիք­սել նման հար­ձա­կում­նե­րի մեկ­նարկն ու հրթիռ­նե­րի թռիչ­քը, պար­զա­պես տեղ­յակ չէին հար­ձակ­ման մա­սին, եւ տագ­նա­պի ազ­դան­շան­ն էլ, բնա­կան է, չե­ղավ:

­Մեկ այլ մե­սիջ է բրի­տա­նա­ցի նախ­կին դի­վա­նա­գետ եւ Թա­գա­վո­րա­կան միաց­յալ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տի գի­տաշ­խա­տող Ո­ւի­լա­սի-Ո­ւիլ­սի տե­ղե­կութ­յունն այն մա­սին, որ Թ­րամ­փը կա­րող է նաեւ ոչ միայն լիո­վին դա­դա­րեց­նել հե­տա­խու­զա­կան օգ­նութ­յու­նը Կիե­ւին, այլ նաեւ Մաս­կի մի­ջո­ցով Ուկ­րաի­նա­յին զրկել Starlink ցան­ցից օգտ­վե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Ու հաշ­վի առ­նե­լով, թե ինչ հսկա­յա­կան կախ­վա­ծութ­յուն ուկ­րաի­նա­կան բա­նակն ու­նի այդ հա­մա­կար­գից, հե­տե­ւանք­նե­րը մեղմ կլի­նի կա­տաստ­րո­ֆիկ հա­մա­րե­լը: Ա­մեն դեպ­քում, սա նշա­նա­կում է, որ Լոն­դո­նում առն­վազն սպա­սե­լիք­ներ կան, որ ե­թե ոչ այ­սօր, ա­պա վա­ղը Թ­րամ­փը կա­րող է նաեւ նման քայ­լի գնալ: Այ­սինքն, որ Վա­շինգ­տոնն ու­նի բա­վա­րար հնա­րա­վո­րութ­յուն­ներ այն կար­գի ռեալ, ոչ միայն հռե­տո­րա­կան հար­ված­ներ հասց­նել Զե­լենս­կուն, որ դրա ծան­րութ­յանն ուկ­րաի­նա­կան ա­ռաջ­նոր­դը հա­զիվ թե կա­րո­ղա­նա դի­մա­նալ:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես ար­դեն սկսել են ակ­նար­կել բրի­տա­նա­կան այլ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ եւս, Լոն­դոնում սկսել են հակ­վել այն մտքին, որ Զե­լենս­կուն պա­հե­լը ոչ թե պար­զա­պես սկսում է անհ­նար, այլ նաեւ` վտան­գա­վոր դառ­նալ: Այ­սինքն, որ ե­թե Թ­րամփն ի­րա­կա­նում էլ ան­ջա­տի Starlink–ը եւ դա­դա­րեց­նի Ուկ­րաի­նա­յին հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի տրա­մադ­րու­մը, ա­պա ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը շատ կարճ ժա­մա­նա­կում` հաշ­ված շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում այն կար­գի կփոխ­վեն, որ հար­ցա­կա­նի տակ կա­րող է հայտն­վել ան­գամ Կիե­ւը պա­հե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը: Այ­սինքն, որ նման հե­ռան­կար­նե­րի ֆո­նին միակ տար­բե­րակ է դառ­նում Զե­լենս­կուց հնա­րա­վո­րինս շուտ հրա­ժար­վե­լը` նոր ընտ­րութ­յու­նն­երի մի­ջո­ցով: Այդ դեպ­քում գո­նե հնա­րա­վոր կլինի նոր խա­մա­ճի­կի բե­րել իշ­խա­նութ­յան:

Այս պա­հին դեռ վերջ­նա­կան լու­ծում­ներ կար­ծես թե չկան. սպա­սում են հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին, գոնե հաս­կա­նա­լու հա­մար, թե Թ­րամ­փը մին­չեւ ուր է պատ­րաստ հաս­նել: Սա­կայն Զե­լենս­կուն «դուրս գրե­լու» նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, դա­տե­լով նույն աղբ­յուր­նե­րի են­թադ­րութ­յու­նն­երից, Լոն­դո­նում, կար­ծես թե, ար­դեն սկսված են:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան