«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Հանդիպում

Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններից օգտվելու ընթացքում,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ահազանգում է տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Արսեն Լեվոնյանը, ընդգծելով.

- Վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ խոսքը սանհանգույցում բջջային հեռախոս տեղադրելու դեպքի մասին էր։ Կարելի է տարբեր ենթադրություններ անել կատարվածի պատճառների վերաբերյալ, սակայն ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել շատ ավելի լուրջ խնդրի վրա՝ հասարակական զուգարաններում մարդկանց գաղտնի նկարահանման և այդ տեսանյութերի հետագա տարածման վտանգին։

Տարբեր երկրներում արձանագրվել են դեպքեր, երբ հասարակական զուգարաններում թաքնված տեսախցիկների կամ այլ սարքերի միջոցով գաղտնի նկարահանումներ են իրականացվել։ Նման տեսանյութերը կարող են հայտնվել մասնագիտացված կայքերում, տարածվել պոռնոգրաֆիկ հարթակներում կամ օգտագործվել դիտումներ հավաքելու և ֆինանսական շահույթ ստանալու նպատակով։ Արդյունքում՝ մարդու անձնական կյանքի ամենաինտիմ պահերը կարող են դառնալ հանրային հասանելի բովանդակություն՝ առանց նրա համաձայնության։

Փորձագետը ընդգծում է.

- Այսօր իմ ուշադրությունը գրավել է նաև ՀՀ-ի հետ կապվող մի կայք, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, տեղադրված են հասարակական զուգարաններից օգտվող մարդկանց տեսանյութեր։ Որոշ տեսանյութերում, ըստ դիտարկման, հնարավոր է հստակ ճանաչել նկարահանված անձանց դեմքերը։ Այս պարագայում գործ ենք  ունենաում մարդու անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտման և լուրջ իրավական ու տեղեկատվական անվտանգության խնդրի հետ։

Որպես տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ՝ այս հարցին շատ լուրջ եմ վերաբերվում։ Դեռևս 2018 թվականից բարձրաձայնել եմ Հայաստանում կիբերհանցագործությունների աճի և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին՝ փորձելով հանրության ու պատասխանատու կառույցների ուշադրությունը հրավիրել առկա վտանգների վրա։ Այսօր կրկին տեսնում ենք, թե որքան կարևոր է ժամանակին արձագանքել այն խնդիրներին, որոնք կարող են անմիջականորեն սպառնալ քաղաքացիների անվտանգությանը։

Այսօր ևս մեկ անգամ ահազանգում եմ Հայաստանում անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել հասարակական զուգարաններում գաղտնի նկարահանումների հնարավոր դեպքերը և դրանց արդյունքում ստացված տեսանյութերի տարածման խնդիրը։

Մարդը պետք է կարողանա օգտվել հասարակական զուգարանից՝ վստահ լինելով, որ իր անձնական կյանքը պաշտպանված է։ Ոչ ոք չպետք է հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ առանց իր գիտության կամ համաձայնության նկարահանվում է, իսկ հետո իր մերկ մարմնի պատկերները հայտնվում են համացանցում։

Այս խնդիրը պահանջում է իրավապահ մարմինների, կիբերհանցագործությունների դեմ պայքարող ստորաբաժանումների, տեղեկատվական անվտանգության մասնագետների և հանրության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզել՝ ով է իրականացնում նման նկարահանումները, ինչպես են տեսանյութերը հայտնվում համացանցում, ովքեր են տարածում դրանք և արդյոք այդ գործունեությունից ստացվում է ֆինանսական շահույթ։

Անձնական կյանքի գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքն է։ Այն չպետք է վերածվի որևէ մեկի դիտումների, եկամուտների կամ շահարկումների աղբյուրի։

Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան