«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամուլսարի գործունեության հետևանքով Հայաստանը կարող է վերածվել տոքսիկ անապատի. Ահազանգում է բնապահպանը

Հանդիպում

2018-ին Ջերմուկում մոտ երեք հազար մարդ պահանջում էր արգելել մետաղական հանքարդյունաբերությունը։ 2026-ին համայնքը «Լիդիանի» հետ զարգացման համաձայնագիր ուներ, պետությունը՝ ընկերության բաժնեմաս և մինչև 150 միլիոն դոլարի երաշխիք։ Այդ ճանապարհին այլևս ցուցարարներ չկային:

2026 թվականի հոկտեմբերի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռից տեսանյութ հրապարակեց։ Կառավարության անդամները գնում էին Վայոց ձոր։ Նույն օրը Ամուլսարում ձուլեցին առաջին ոսկին, իսկ վարչապետը բացման հարթակից խոսեց նաև նրանց մասին, ովքեր այնտեղ չէին։

Հանքի մոտ բողոքի ակցիա չկար։ Փաշինյանն այդ փաստը առանձնացրեց։ Կառավարությունը, նրա խոսքով, պատասխանել էր հանրությանը հուզող հարցերին և աշխատել, որ մարդիկ նախագիծն իրենցը համարեն։ Բացահանքի շրջայցից հետո տեղի ունեցավ առաջին ոսկու կորզումն ու ձուլումը։ Վարչապետը կատարվածն անվանեց «հաջողության պատմություն»։

Բնապահպան Սիլվա Ադամյանը, սակայն հակառակն է նշում, ակցիաներ չենք արել, որովհետեւ անիմաստ ենք համարել տարիների փորձը հաշվի առնելով.

- Մենք՝ բնապահպաններս և քաղաքացիական հասարակությունը, տարիներ շարունակ և բազմիցս ներկայացրել ենք հիմքեր, որտեղ ասվում է, որ կործանիչ է այս ծրագիրը Ջերմուկի տարածաշրջանի համար։ Սակայն կառավարությունը և նրան մոտիկ կանգնած մարդիկ որոշել են գործարկել կործանիչ ծրագիրը, որն իսպառ ոչնչացնելու է այս տարածաշրջանը որպես բնական միջավայր։ Այսօր խոսում եմ մեր բնապահպան գործընկերների անունից և ասում՝ ո՛չ Ամուլսարի ծրագրին, կանգնեցրե՛ք կործանարար ծրագիրը, որը կոչնչացնի ամբողջ շրջապատը, տարիներ շարունակ, տասնյակ, հարյուրավոր տարիներ շարունակ չենք կարողանալու մենք վերականգնել այդ բնական միջավայրը:

Անդրադառնալով COP-17-ին վարչապետի ելույթին բնապահպանը զարմանք է հայտնում.

- Իրականում, եթե մենք ունենք խնդիրներ, այդ խնդիրների մասին միջազգային հանրությունը պիտի իմանա։ Ի վերջո, սա լավագույն հարթակն էր այդ խնդիրների մասին խոսելու ու լուծումներ գտնելու համար ֆինանսական ներդրումներ ներգրավելու համար:

ՀՀ-ն ունի բազմաթիվ բնապահպանական խնդիրներին, որոնց մասին Փաշինյանը չխոսեց իր ելույթում։ Տեսե՛ք, զանգվածային ծառահատումներ Երևան քաղաքում․ գրեթե բոլոր սաղարթախիտ ծառերը Երևանի կենտրոնում հատվել են, փոխարենը տնկվել են շիվեր, որոնք բնորոշ չեն Երևան քաղաքին, մեր կլիմայական պայմաններին և չեն կարող ստեղծել բնապահպանական բարենպաստ իրավիճակ։ Դրա մասին բոլորը գիտեն․ այնպես չէ, որ դրսում այդ մասին չգիտեն, որովհետև նամակներ են գնացել, բողոքներ են գնացել։

Օդի աղտոտվածության մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է․ բոլորս գիտենք, թե ինչ իրավիճակում ենք մենք կոնկրետ Երևանում։ Աղբավայրերի մասին պետք էր բարձրաձայնել, որոնք ժամանակ առ ժամանակ հրդեհվում են, և ամբողջ ծուխը լցվում է մեր քաղաք։ Այդ ամենը մենք շնչում ենք։ Երևանը եվրոպական տարածաշրջանի ամենաաղտոտված քաղաքներից մեկն է, եթե չասեմ՝ ամենաաղտոտվածը։ Եթե անգամ վարչապետը չասի, իրենք այդ ամենն շատ լավ գիտեն։ Սա այն է, ինչ կատարվում է Երևանում։ Բայց Երևանից դուրս էլ խնդիրներ կան։

Պետք էր խոսել Շիկահողի արգելոցում կատարված հանցագործության մասին։ Գիտենք, որ ադրբեջանցիները մտել են Շիկահողի արգելոց և զանգվածային ծառահատումներ են անում։ Հայաստանի ամերիկյան համալսարանում այս հարցը բարձրացրեցի, և ասացին, որ կա նման խնդիր։ Այս հանդիպմանը, որ նվիրված էր նաև COP-ին, ներկա էր COP-ի համակարգողներից մեկը, ով պնդեց, որ դա քաղաքական խնդիր է, ոչ թե բնապահպանական։ Այսինքն՝ տոտալ ծածկադմբոցը երկկողմանի է, բայց դրանից դա չի դադարում բնապահպանական խնդիր լինելուց։ Այո՛, օտար երկրի, թշնամի երկրի ժողովուրդը մտնում է մեր արգելավայրը և հատում մեր ծառերը․ այս մասին գիտեն բոլորը, գիտի վարչապետը, գիտեն արտերկրում։

Այսօր Հայաստանում ապրում են բնիկ արցախցիներ, որոնք տեղահանվել են, զրկվել իրենց տնից, կենսատարածքում ապրելու և գործունեություն ծավալելու իրավունքից։ COP17-ի հիմնական թեմաներից մեկը հենց բնիկ ժողովուրդների իրավունքների մասին է, և մենք այստեղ հավաքվել ենք բարձրացնելու, որ այստեղ հանգրվանած բնիկները զրկված են ամեն ինչից: 

Մենք ձևացնում ենք, թե մեզ համար կարևոր են կլիմայական խնդիրները։ Եթե այդ ամենը կարևոր լիներ, աշխարհն աչքերը չէր փակի, երբ այրվում էին Արցախի անտառները, երբ Ադրբեջանը ֆոսֆոր էր լցնում արցախցիների վրա։ Դրանից տուժել են ոչ միայն մարդիկ, այլև բնությունը․ ինչպե՞ս կարող է մեկը վերացնել այն ամենը, ինչ պատկանում է բնությանը»։ Զաքարյանը հավելեց, որ հավաքի իմաստը հենց այդ մասին բարձրաձայնելն է և Կառավարությունից պահանջեց միջազգային հարթակն օգտագործել արցախցիների վերադարձի իրավունքը բարձրացնելու ու պաշտպանելու համար։ 

 COP17-ը բնության պահպանության համաշխարհային ամենամեծ համաժողովներից մեկն է, և դրանից ընդամենը օրեր առաջ Հայաստանում բացվում է հանք և իշխանությունները մասնակցում են Ամուլսարի հանքի բացմանը։ Սա մի հանք է, որը սպառնում է մեզ բոլորիս, հանք, որի գործունեության հետևանքով Հայաստանը կարող է վերածվել տոքսիկ անապատի։ Ամուլսարի գեներացված թույնը կարող է  լցվել Սևան, քանի որ այն մոտ է ջրահավաք ավազանին, իսկ Սևանը տարածաշրջանի քաղցրահամ ջրի մեծ պաշարն է, որը կարող է թունավորվել։ 

ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին