Թրամփին կփորձեն վերացնել կա´մ ընտրություններից առաջ կա´մ անմիջապես հետո. Փորձագետ
Միջազգային«Թրամփին կփորձեն վերացնել կա´մ ընտրություններից առաջ կա´մ անմիջապես հետո»։ Այս կարծիքին են իրանական փորձագետները:
«Հիմա նրանք կա´մ կսպանեն նրան, կամ կթունավորեն, կամ կազատվեն նրանից որևէ այլ եղանակով։ Օրինակ, նրանք կհայտարարեն, որ նրա մոտ ախտորոշվել է ինչ-որ հիվանդություն, որպեսզի Վենսը ստանձնի իշխանությունը։
«Խորը պետության»՝ Թրամփին վերացնելու ծրագիրը հաստատված է։ Թրամփը դա հիանալի հասկանում է։ եւ այժմ փորձում է կանխել այս սցենարի իրականացումը։ Եվ անձամբ ես կարծում եմ, որ նա պատրաստում է անակնկալ, որը Խորը պետությունը չի կարողանա կանխատեսել։
Այս անակնկալը որոշ չափով նման կլինի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններին։ Դա կարող է լինել ռազմական գործողություն կամ անվտանգության գործողություն։
Ահա թե ինչու է Նեթանյահուն փորձում հետաձգել ընտրությունները՝ իր համար ավելի շատ ժամանակ գնելու և իրավիճակը իր օգտին շրջելու համար։
Սակայն Թրամփը մտադիր է անսպասելի անակնկալ մատուցել ընտրություններից առաջ կամ հետո, որը կփոխի իրադարձությունների ընթացքը։
Մենք պետք է պատրաստ լինենք։ Իրավիճակը չափազանց լուրջ է։
Եվ մենք պետք է բացարձակ անվստահությամբ վերաբերվենք նույնիսկ նրանց առաջարկած բանակցություններին, հանդիպումներին և ցանկացած կոնտակտի։
Որովհետև հաղորդագրություններ փոխանակելով և հանդիպումներ կազմակերպելով՝ նրանք իրականում փորձում են ժամանակ շահել և մեզանից ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը թույլ կտա նրանց իրականացնել իրենց պլանավորված անակնկալը»,- գրում է աղբյուրը։

