«Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին
Միջազգային«Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզի ներգաղթային քաղաքականությանը։
ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ զանգվածային ներգաղթը կործանում է Ֆրանսիան և պահանջեց, որ երկրի իշխանությունները փակեն սահմանները և վերստին վերահսկողություն հաստատեն իրավիճակի նկատմամբ։
«Բոլորովին այլ աշխարհից մարդկանց ներգաղթը, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել է այս մի ժամանակ մեծ երկիրը։ Փակեք սահմանները և վերահսկողության տակ վերցրեք այս իրավիճակը, նախքան ուշ լինի»,- հայտարարեց Թրամփը։
Մինչդեռ Փարիզի վրա մոլեգնում են հրդեհներ՝ քաղաքը ծածկելով ծխով և մառախուղով։

