Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան
Մամուլի տեսությունՎիտկոֆը Ռուսաստան կբերի մասնակի հրադադարի ծրագիր և Պուտինի՝ Թրամփի ու Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկ։
Օսլոյում կայացած բանակցություններից հետո Ֆինլանդիայի նախագահը հայտարարեց, որ հոկտեմբերի 21-ին ամերիկացի հատուկ բանագնացը Ռուսաստանի ղեկավարությանը կներկայացնի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու և պարենային անվտանգությունն ապահովելու առաջարկներ։
Ծրագրով նաև նախատեսվում է Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում հայտարարել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հացահատիկի արտահանման վերսկսման համար։ Քննարկվել են նաև Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման և էներգետիկ ցանցի կայունության ապահովման հարցերը։

