«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա

Լրատվամիջոցների հրապարակումները, որոնք կասկածի տակ են դնում Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործման անվտանգությունը, փաստական ապացույցներ չեն պարունակում և կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցներում հայտնված նյութերը, որոնցում Երևանում ընթացող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ֆոնին մտահոգություններ են հնչում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ։

«Պատեֆոնը, այսպես ասած, արդեն խցանվել է կեղտով ու փոշով, բայց նրանք, միևնույն է, փորձում են անել ամեն ինչ, որպեսզի այդ ճռռոցը լսելի լինի։ Խոսքն այն նյութերի մասին է, որոնք նվիրված են Հայկական ատոմակայանի հետագա շահագործման՝ իբր թե ողջ տարածաշրջանի համար ներկայացրած վտանգին։ Այդ հրապարակումները գնահատելիս ամենակարևորը (իսկ դուք միակը չեք, որ հարցնում եք այդ մասին) տեսնելն է՝ ինչն անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանցում սկզբունքորեն բացակայում է որևէ փաստական հիմք։ Հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, առանձին լրագրողների հավակնությունները տարակուսանքից բացի ոչինչ չեն առաջացնում և միայն հարցեր են հարուցում. ի՞նչ գնով են տեղավորել այդ ուղեցույցները («մեթոդիչկաները»)։ Ավելին՝ լրացուցիչ հարցեր են առաջանում նաև նման հրապարակումների հնարավոր քաղաքական դրդապատճառների վերաբերյալ։ Հնարավոր է՝ դրանք պայմանավորված են պարզապես ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնասելու ինչ-որ մեկի ցանկությամբ»,— հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայկական ատոմակայանի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմիկությանը, ինչն այն իսկապես կայուն է դարձնում տեղանքի նման մարտահրավերների նկատմամբ. «Կա՞ն արդյոք հուսալիության ապացույցներ՝ բացի տեսական հաշվարկներից։ Հավանաբար շատերն այդպիսի հարց կտան. հաշվարկները մի բան են, իսկ գործնականում ի՞նչ ունենք։ Կայանի հուսալիության ապացույցն այն է, որ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ անվտանգության բոլոր համակարգերն աշխատել են բնականոն ռեժիմով։ Անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ ատոմագործների հետ համատեղ զգալի աշխատանք է կատարել այս կայանի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին հաստատվել է մինչև 2031 թվականը դրա շահագործման անվտանգությունը։ Համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը՝ նպատակ ունենալով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը։ Ի դեպ, պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է իր շահագրգռվածությունն այս հարցում։ Մասնավորապես նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը։ Բոլոր միջոցառումներն իրականացվում են ԱԷՄԳ-ի պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան ձևով։ Գործակալության առաքելությունը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ ատոմակայանը համապատասխանում է անվտանգության, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության նորմերին»։

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև