«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:

«Բա նայեք ինչ ուժեղ «կռուտիտ» են մտածել։ Էն տասնքանի հոգուն որ կալոդով փող էր տալիս․
1. Աշխատավարձ էր։
2. Շտաբային ծախս էր։
3. Հո իրա ավագանուն փող չէր տալիս, որ իրանք իրանց ընտրեին։

Աշխատավարձի ու շտաբային ծախսերի մասին հատվածն աբսուրդ է առհասարակ։ Էդ բոլոր ծախսերն արվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ հիմնադրամով ու անկանխիկ։ Ուզես էլ չես կարող կանխիկ որևէ բան անել։ Հիմնադրամում հաշիվ ես բացում ու աշխատավարձերն ու շտաբի ծախսերն անում ես էնտեղից։ Հիմա եթե խոսքն ասենք շտաբի համար ինչ-որ մանրուքներ գնելու մասին լիներ՝ չգիտեմ, բաժակ, ափսե, գրիչ, տետր, էդ ամենը գնելու համար տաս հոգու առանձին չեն կանչում փող տալիս ու ինքն էլ ամեն մեկին ՄԻ ԿԱԼՈԴ փող։

Էդքան փողով, որն երևում է կադրերում երևի էդ Ստեփանավանում մի էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ մանր-մունր բաներ։

Սեփական ավագանիների դրվագը հատկապես ուժեղ էր։ Էդ մարդիկ գալիս են, ցուցակ են ներկայացնում, ցուցակի թիվն իմանալուց հետո առերևույթ հեռախոսի հաշվիչով մի բան է հաշվում ու փող տալիս։ Ես չգիտեմ, թե ինչ աստիճանի դեգրադացված պիտի լինի, որ չհասկանա թե ցուցակ բերած ավագանու անդամին ինչի համար են կալոդով փող տալիս։ Հաստատ ոչ ցուցակի մարդկանց բաժանելու։ Միանշանակ։

ԱՆտարակույս։ Մտքներովդ նման բան չանկացնեք։ Ու ի դեպ բոլորը չէ, որ ավագանու անդամներ էին։ Կային մարդիկ որ էլի ցուցակ էին բերել (հաստատ ոչ ցուցակի մարդկանց համար ընտրակաշառք ուզելու) ու ցուցակում ներառել էին նաև ավագանու թեկնածուների անուններ, մեր ընկերն էլ ցուցակից ավագանու անունները ջնջում էր, հաստատ ոչ են պատճառով, որ այ մարդ հո իր ցուցակի ավագանուն էլ չէ՞ր կաշառք տալու։

Էսպիսի ուժեղ բաներ», գրել է նա։

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև