«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Իշխանությունը սեփական մեղքը փաթաթում է վախեցած հանրության վրա

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ժողովրդավարական բարձր գիտակցության դրսևորում, սակայն քաղաքական վերլուծության տեսանկյունից մենք գործ ունենք իշխանական տեխնոլոգիաների դասական, մանիպուլ յատիվ մանևրի հետ։

Փաշինյանը, գիտակցելով տեղերում կուտակված հանրային դժգոհությունն ու վարչական լծակների բացահայտ չարաշահումները, փորձում է կիրառել պատասխանատվության օտարման հին տակտիկան. ստեղծել «բարի, անաչառ ղեկավարի և վատ, օրենք խախտող տեղական կատարողների» կեղծ թեզը։

Սա մի կողմից՝ արտաքին դիտորդների աչքին «ժողովրդավարական ֆասադ» ցույց տալու փորձ է, մյուս կողմից՝ պատասխանատվությունը սեփական անձից ու քաղաքական թիմից քաղաքացու վրա բարդելու ճիգ. իբր թե՝ «ես ձեզ զգուշացրել էի, դուք ինքներդ ընտրեցիք»: Առավել ևս, որ նաև կոչ է անում իրեն «նամակ գրել»:

Մինչդեռ, այս ձևական հայտարարությունների փոխարեն, իշխանությունը պետք է պատասխաներ գլխավոր ու ամենաէական հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ երկրում ձևավորվեց վախի, ատելության ու քաղաքական հետապնդումների այնպիսի խեղդող մթնոլորտ, որտեղ մարդիկ ուղղակի հրաժարվում են մասնակցել ընտրական գործընթացներին։ Իշխանական հռետորաբանությունը լիովին կտրված է այն իրականությունից, որտեղ սովորական ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց կալանավորում են, իսկ ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառվում է բացահայտ իրավական տեռոր։

Բավական է հիշել խորհրդարանական ընտրությունների ընթացքը. իշխանությունը կալանքի տակ պահեց ընդդիմադիր խոշոր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին, ապա ակնհայտ ու շինծու մեղադրանքներով մեկուսացրեց հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների և կուսակցության համակիրների։ Իհարկե, նմանատիպ պրակտիկա կիրառվել է նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ՝ պիտակավորումներով, հրապարակային սպառնալիքներով, անազնիվ ու լկտի քարոզչությամբ, անձնական վիրավորանքներով և այլն։

Լիովին իջեցնելով ու կաթվածահար անելով ընտրական ողջ պրոցեսը՝ ընտրություններից հետո իշխանությունն անմեղ դեմքով, առանց որևէ ապաշխարանքի կամ մեղայականի, սկսեց հայտարարություններ անել բարձր ժողովրդավարության մասին։ Երևի հենց այդ ներքին ամոթն էլ նրանց տանջում է, որ այժմ ստիպված են դիմել նմանատիպ «բարեպաշտ» լեքսիկոնի։

Այս ամենի հետևանքով համայնքներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական ուժեղ դեմքերը նախընտրում են ընդհանրապես չառաջադրվել՝ պարզապես «շառից ու փորձանքից» հեռու մնալու համար։ Երբ տեղական լիդերները դուրս են մնում պայքարից, քաղաքական կուսակցությունները կանգնում են ավագանու՝ անգամ տարրական ցուցակներ կազմելու լուրջ ճգնաժամի առաջ։ Մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանքով իրենց հացի փողն են վաստակում, քաջ գիտակցում են, որ ընդդիմադիր ցուցակում հայտնվելն անմիջապես նշանակում է աշխատանքի կորուստ։ Եվ որքան էլ իշխանությունը հերքի սա, տեղերում բոլորը գիտեն, թե ինչպես են իրականացվում աշխատանքից ազատումներն ու ճնշումները. համակարգն այն աստիճան է վախեցրել հանրությանը, որ մարդիկ անգամ շշուկով են վախենում խոսել սեփական իրավունքների մասին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Այս ամենին զուգահեռ՝ լրիվ ծավալով գործում են երկակի ստանդարտները և ընտրովի արդարադատությունը։ Եթե ընդդիմության հաղթանակից կամ ակտիվացումից անմիջապես հետո իրավապահ ապարատը վայրկենական գործի է անցնում ու ձերբակալություններ իրականացնում (ինչպես տեղի ունեցավ Վանաձորում, Գորիսում, Բերդում), ապա իշխանական թեկնածուների բացահայտ ապօրինությունները, մամուլում հայտնված ձայնագրությունները, աշխատակիցներին հավաքներին պարտադրված տանելու փաստերը կա՛մ անտեսվում են, կա՛մ արժանանում ձևական, անհետևանք «քննությունների»։

Ի վերջո, Փաշինյանի վերջին տեսանյութերն ու կոչերը ոչ թե ժողովրդավարության, այլ համակարգային խոր ճգնաժամի վկայություն են։ Երբ պետական ապարատը, իրավապահ համակարգն ու վարչական ռեսուրսն ամբողջությամբ ծառայեցված են ընդդիմադիր դաշտը լիովին չեզոքացնելուն, «ապօրինությունների դեմ քվեարկելու» կոչեր անելը դառնում է ընդամենը քաղաքական ֆարս, որով իշխանությունը փորձում է սեփական պատասխանատվությունը մեղմել իր իսկ կողմից ստեղծված վախի ու ճնշումների մթնոլորտում։

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ երեկ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե «խուզարկություններն ու վարույթային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում» Այնուհետ հայտարարվեց, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ու 14 համակիր։ Եթե որևէ մեկի համար իշխանությունների նման վարքագիծն անսպասելի էր, ապա այդ մեկը կատարյալ միամիտ է: Սա այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, այս ընտրություններն էլ բացառություն չեն: Բա թե՝ նամակ գրեք ինձ... Տեսնես՝ այդ ո՞ւմ հրահանգով են կատարվում բոլոր այս քաղաքական «գործողությունները»՝ իրավականի արհեստական շղարշի ներքո»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան