Bloomberg. Ֆրանսիան նախատեսում է բանակը ներգրավել հանգստյան օրերին բողոքի ցույցերը զսպելու համար
ՄիջազգայինBloomberg-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան նախատեսում է ռազմական ուժեր տեղակայել հանգստյան օրերին բողոքի ցույցերը զսպելու համար։
Ոստիկանության թվաքանակը կավելանա 20%-ով, իսկ կարգուկանոնը պահպանելու համար կտեղակայվեն բանակը, հատուկ նշանակության ուժերը, ուղղաթիռները, ջրցան մեքենաները և զրահատեխնիկան։
Փարիզում խանութները ուժեղացնում են անվտանգությունը, իսկ Լուվրը, Օրսե թանգարանը և Պիկասոյի թանգարանը կփակվեն շաբաթ օրը։

