Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին
Ստեփանավանում, ըստ ԿՀԸ հրապարակած տվյալների առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: Կուսակցությունը ստացել է 5506 ձայն, կամ 41.54 տոկոսը: Երկրորդ տեղում ՔՊ-ն է 35.32 տոկոսով, իսկ երրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է 19.62 տոկոսով:
Մանդատների նախնական բաշխվածությունը`
Գործարար - 9
Քաղաքացիական պայմանագիր - 8
Ուժեղ Հայաստան - 4
Անվավեր 53 քվե։
Նշենք, որ մինչեւ ընտրությունները Արմեն Գրիգորյանը իր տված հարցազրույցներից մեկում բացառել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը, այն դեպքում, երբ մինչեւ վերջին ընտրությունը ՔՊ-ով առաջադրված եւ մոլի ՔՊ-ականի համբավ էր վայելում։
Հատկանշականն է նաեւ, որ Կարապետյանի հարազատ մարզում անգամ վերջիններիս թեկնածուն ոչ միայն չի հաղթել, այլ ՔՊ-ից հետո երրորդն է։

