«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Արտահերթ ընտրությունների սպառնալիքը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին չպետք է դիտարկել որպես հանկարծակի քաղաքական քայլ կամ սոսկ ներքաղաքական տակտիկական մանևր։ Դրանք խորքային առումով փոխկապակցված են իշխանության ամենաառանցքային նպատակներից մեկի՝ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական ու ներքին մարտահրավերների հետ։ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգը, մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը դուրս մղելու միտումը վաղուց դուրս է եկել ներքին իրավական տիրույթից և վերածվել է Բաքվի կողմից ուղղակիորեն թելադրվող քաղաքական պահանջի, ինչն այս գործընթացին հաղորդում է գոյաբանական նշանակություն։

Այս համատեքստում իշխող քաղաքական ուժի առջև ծառացած է էական քաղաքական ու խորհրդարանական խոչընդոտ. հենց ընտրողների բարձր մասնակցության և դիրքորոշման շնորհիվ իշխանությունը չկարողացավ ստանալ այնքան մանդատ, որ այսօր կարողանա հասարակությանը պարտադրել ադրբեջանական պահանջներով ձևավորված սահմանադրական փոփոխությունները։ Իսկ այժմ այդ գործընթացն ավարտին հասցնելու և նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը խորհրդարանում պակասում է յոթ պատգամավորական ձայն։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը ստիպված է դիտարկել զարգացման երկու հիմնական սցենար։

Առաջին տարբերակը ենթադրում է ճնշման կամ քաղաքական առևտրի միջոցով խորհրդարանական ընդդիմության շարքերից անհրաժեշտ յոթ ձայների ապահովումը։ Սակայն առկա իրողությունները ցույց են տալիս, որ այս սցենարի իրագործումը գրեթե բացառվում է։ Ընդդիմադիր երկու խմբակցություններում տիրող տրամադրություններն ու հստակ դիրքորոշումները վկայում են, որ իշխանության հետ որևէ սահմանադրական գործարքի գնալու կամ աջակցություն տրամադրելու հնարավորությունն իսպառ բացակայում է։ Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ միանշանակ հայտարարել է, որ Բաքվի պարտադրանքով Սահմանադրություն փոխելու օրակարգի շուրջ իշխանության հետ քննարկելու ոչինչ չկա, իսկ որևէ պատգամավորի կողմից իշխանության նախաձեռնությանն աջակցելը կդիտվի որպես քաղաքական ինքնասպանություն։

Ավելին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի ազդակներին՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների գնալու լրիվ պատրաստակամության մասին («Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»)։ Ընդդիմության կողմից, այսպես կոչված, «ձեռնոցն ընդունելու» փաստն ինքնին ցույց է տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չի տատանվում, այլև Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և պատրաստ է հանգուցալուծումը տանել ուղղակի քվեատուփերի մոտ։ Ուստի, որքան էլ իշխանությունը փորձի զոնդավորել դաշտը կամ անհատական աշխատանք տանել, յոթ մանդատ «կորզելու» կամ աջակցություն ստանալու հավանականությունը մոտ է զրոյի։

Այս պարագայում առաջնային է դառնում երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եթե խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելն անհնարին է դառնում, իշխանության համար արտահերթ ընտրություններն ընկալվում են որպես հիմնական հանգուցալուծում։ Այս հեռանկարով են պայմանավորված նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին շրջանում նկատվող վերադասավորումները, որտեղ իշխող կուսակցությունը հետևողականորեն փորձում է ամրապնդել իր վարչական լծակները՝ նախապատրաստվելով ինչպես համապետական ընտրարշավին, այնպես էլ հնարավոր հանրաքվեին։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Իշխանության կողմից շրջանառվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզն ու արտաքին պարտադրանքը սեփական օրակարգ ներկայացնելու փորձերը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում են։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում իշխանության քարոզչական ռազմավարությունը կառուցվելու է «խաղաղության օրակարգի», եվրոպական ինտեգրման և արտաքին վտանգների չեզոքացման թեզերի շուրջ, մինչդեռ ընդդիմությանը փորձ է արվելու ստվերել որպես պետականության զարգացմանն ու խաղաղությանը խոչընդոտող ուժ։ Միևնույն ժամանակ, ընտրությունների մասին խոսույթն ու սեփական քաղաքական մայրամուտի մասին ակնարկները («եթե ժողովուրդը չսատարի, քաղաքական գործունեությունս կհամարեմ սպառված») ոչ այլ ինչ են, քան հասարակության հոգեբանական նյարդերի վրա խաղալու հերթական հնարք։ Հայտարարելով, թե իր քաղաքական գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի ուսերին բարդելու համար։

Վերջնարդյունքում, չնայած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել հանրությանը և պատշաճ քննարկման չի արժանացել նույնիսկ մասնագիտական խորհրդում, քաղաքական գործընթացներն արդեն մտել են վճռորոշ փուլ։ Արտահերթ ընտրությունները դառնում են իշխանության հիմնական հանգուցալուծումը, քանի որ խորհրդարանում յոթ ձայն ապահովելու սցենարը, ընդդիմության կոշտ դիրքորոշման և «ձեռնոցն ընդունելու» պայմաններում, գրեթե անիրագործելի է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան