«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան «Ալ-Նեջմեհ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին պաշտոնապես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«ՈւԵՖԱ-ի ամենաբարձր՝ Pro կարգի մարզչական արտոնագիր ունեցող 52-ամյա Մինասյանը համարվում է հայկական ֆուտբոլի պատմության ամենաականավոր մարզիչներից մեկը։

Նա երկու տարբեր ժամանակահատվածներում (2009–2013 թթ. և 2018 թ.) գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը պատմական արդյունք է գրանցել Եվրո-2012-ի ընտրական փուլում՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը խմբում։ Բացի այդ, Մինասյանի օրոք Հայաստանի ընտրանին որակական հսկայական թռիչք է կատարել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 2010 թվականի 103-րդ տեղից 2013-ին բարձրանալով 38-րդ հորիզոնական, ինչը պատմական լավագույն ցուցանիշն էր հավաքականի համար։

Ակումբային մակարդակում Մինասյանը 5 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն (3 անգամ՝ Երևանի «Փյունիկի», 2 անգամ՝ «Արարատ-Արմենիայի» հետ), ինչպես նաև 3 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և 4 անգամ՝ Սուպերգավաթը։ Իր տպավորիչ նվաճումների համար նա 4 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիչ։

Եվրագավաթային հարթակում Մինասյանը 2019 թվականին «Արարատ-Արմենիայի» հետ հասել է պատմական հաջողության՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։

Հայրենիքից դուրս մասնագետն աշխատելու փորձ ունի նաև Ղազախստանում և Վրաստանում, որտեղ էլ ավելի է հարստացրել իր մարզչական ու մրցակցային փորձառությունը»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան