«Իրավունք». Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
ԵՊՀ լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ այս ողջ պատմության հիմքում ոչ թե կոռուպցիոն մեծ սկանդալ է, այլ Էդիկ Մինասյանի դեմ ուղղված հերթական ճնշումը։
Բանն այն է, որ Վարդան Այվազյանը Մինասյանի փեսան է։ Իսկ Մինասյանին իշխանությունները չեն ներում Հայոց պատմության դասագրքերի խեղաթյուրման դեմ մղած բացահայտ պայքարի համար։
Եվ քանի որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնից նրան հեռացնելը կարող էր մեծ աղմուկ դառնալ համալսարանում, ընտրել են նրան վարկաբեկելու, ինչպես նաեւ ընտանիքի վրա ճնշումներ բանեցնելու ճանապարհը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

