«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին

Ներքաղաքական

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ օրեր առաջ կատարած գրառման մեջ տեղ գտած «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»» արտահայտությունը բնորոշել է որպես նեոնացիստական հռետորաբանություն եւ հայտարարել, որ նման ձեւակերպումներն անընդունելի են պետական պաշտոնյաների համար։ Նա նաեւ ընդգծել է, որ ակնկալում են Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը։ Հատկանշական է, որ այս ամենի վերաբերյալ լռում է նաեւ հայաստանյան մանդատավոր ընդդիմությունը, ինչին անդրադառնալով՝ «Իրավունք»-ը զրուցեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության գյումրեցի պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ։ Պարզվում է՝ նրա համար մարզպետի արած արտահայտությունը ոչ թե դատապարտելի ռասիզմի դրսեւորում է, այլ՝ ընդամենը ոչ այդքան ճիշտ։ Ավելին՝ անգամ ենթադրում է, որ միտում էլ չի եղել։

— Դավիթ Առուշանյանի կողմից արտահայտությունը դատապարտել է ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, այնպես էլ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Չե՞ք կարծում, որ այսքանից հետո՝ առնվազն պետք է ԱԳՄԱ նախարարության մակարդակով ներողություն հնչեր, իսկ Շիրակի մարզպետը հրաժարական տար։

— Իրականում մարզպետի մակարդակով նման հայտարարություններ անելը, նման ստատուս գրելը, ըստ իս, այդքան էլ ճիշտ չէ, մանավանդ, երբ խոսքը մեր մարզի, մեր քաղաքի տոնի հետ էր կապված։ Ենթադրում եմ, որ նման կերպ ռուսներին կպնելու միտում միգուցե չի ունեցել, բայց, ամեն դեպքում, իմաստը չեմ տեսնում այդ գրառման։

— Ի դեպ, ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հնարավորությունը։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Իհարկե, դա Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների որոշելիքն է։ Բայց, ամեն դեպքում, իշխանությունը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում, որեւիցե խնդիր չկա, հետեւապես, էլի եմ շեշտում՝ ըստ իս, նման արտահայտություն անելն այդքան էլ ճիշտ չէ։

— Բայց չե՞ք կարծում, որ այսքանից հետո, երբ Դավիթ Առուշանյանի արտահայտությունը նման հնչեղություն է ստացել, պետք է լինեն հետեւանքներ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում պաշտոնից ազատել Շիրակի մարզպետին։

— Ցավոք սրտի, այս իշխանությունը 2018 թվականից ինչ եկել է, ճիշտ ձեւով չեն աշխատում, իրենց սխալները իրենք չեն ընդունում, ամեն անգամ էլ նոր սխալներ են անում։ Նորմալ երկրներում, նորմալ պարագայում, այո՛, հնարավոր է, այդ ձեւաչափն աշխատեր, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում, չեմ հավատում, որ հետեւանքներ կլինեն։ Ենթադրում եմ, որ վերջում ասելու են՝ սխալվել ենք, անցնեն առաջ։ Ու այսպես գնում ենք առաջ, մինչեւ հասկանանք՝ ինչ է լինելու։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը