«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն․ Դանիելյան

Ներքաղաքական

«Հասմիկ Հակոբյանը խոսում է Վազգեն Սարգսյանի մասին։ Եվ ո՞ւմ է հարց ուղղում՝ Սերժ Սարգսյանին։

Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն։

Հասմի՛կ, նախքան Սերժ Սարգսյանին Վազգեն Սարգսյանի մասին հարցեր ուղղելը, արժե հիշել, որ այդ երկու մարդիկ իրենց մարտական ընկերների հետ կանգնած են եղել Արցախի ազատագրական պայքարի ակունքներում և մասնակցել պատմական հաղթանակների կերտմանը։

Իսկ ձեր իշխանության օրոք մենք կորցրինք Արցախը, ավելի քան 140 հազար արցախահայեր զրկվեցին իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այսօր հենց դուք եք փորձում հարցեր ուղղել այդ հայրենիքի ազատագրման համար պայքարած մարդկանց։

Ի դեպ, կից հրապարակում եմ 1999 թվականի ապրիլի 7-ի «Օրագիր» թերթում լույս տեսած՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է՝ Հասմիկ Հակոբյանի ներկայիս քաղաքական ղեկավարը։

Հասմի՛կ, նախ կարդա՛ քո քաղաքական ղեկավարի այս հոդվածը։ Ահա թե ժամանակին ինչպիսի բառապաշարով ու վերաբերմունքով էր նա անդրադառնում հայկական բանակին։ Հետո միայն փորձիր խոսել Վազգեն Սարգսյանի հիշատակի և Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի մասին։

Եվ ուշագրավ է, որ Փաշինյանի ու Քոչարյանի քաղաքական ճամբարների քարոզչական հարթակներում կրկին Սերժ Սարգսյանի դեմ հնչում են նույնաբովանդակ թեզեր։ Այդ՝ արդեն ոչ զարմանալի համընկնումը ևս հստակ քաղաքական գնահատական է», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան