«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին

Դեռեւս ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, այդ դեպքում հնարավոր է «քաղաքակիրթ բաժանման» ուղին։
Եվ այժմ, հնարավոր գազի թանկացման ֆոնին իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե գազը թանկացնի ՌԴ-ն , ապա մենք էլ դուրս կգանք ԵՏՄ-ից։ 
Ի՞նչ տնտեսական հետեւանքների առաջ կկանգնի ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու պարագայում «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանից.
 
-Հայաստանն, իհարկե, չպետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Այստեղ կորուստներն ակնհայտ են. Ընդ որում, դրանք լինելու են երկկողմանի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Բնականաբար, կողմերի համար դրանք էապես կտարբերվեն։ Չմտածված հայտարարություններով հնարավոր է  միայն սրել իրավիճակը. Քաղաքական գործիչների պարտականությունն է լուծել խնդիրները,  ալլոչ թե անել  անհիմն հայտարարություններ։ Մեզ համար նպատակահարմար է խստորեն հետևել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորման մասին ԵԱՏՄ պայմանագրի առանցքային չորրորդ հոդվածին։  Մեզ համար չափազանց կարևոր է նույն հոդվածի հաջորդ պարբերությունը ազգային տնտեսությունները համաշխարհային տնտեսության մեջ
համապարփակ արդիականացման,  մրցունակության բարձրացման մասին:
Եթե ​​մենք հասնենք այս արդյունքին, մենք կհետաքրքրենք զարգացած երկրներին։ Ի դեպ, ասենք, Կորեայի Հանրապետությունը որևէ տնտեսական միության անդամ չէ, բայց նրա արտադրանքը մրցունակ է ամբողջ աշխարհում։ Իսրայելը Եվրամիության միայն ասոցացված պետությունն է, իսկ Եվրամիությունը Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն է: Պետք է իրական խնդիրներ դնել՝ ինչպե՞ս կարող ենք էապես բարձրացնել, ընդգծեմ, պատրաստի արտադրանքի մրցունակությունը՝ միաժամանակ իրական քայլեր ձեռնարկելով Եվրամիության ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ։ Եվ միայն սրանից հետո կարող է իրատեսական լինել խնդիր դնել՝ Իսրայելի նման դառնալ միայն Եվրամիության ասոցացված պետություն։ Եվս մեկ անգամ ընդգծեմ  հրամայական է հմտորեն լուծել խնդիրները,  այլ ոչ թե ,առանց բոլոր հետևանքների համապարփակ գնահատման, սրել իրավիճակը չմտածված հայտարարություննեով կամ որոշումներով: 
Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը