Չինաստանը «ավիակիրներ սպանողի» մեկ հրթիռով ոչնչացրել է ամերիկյան ավիակիրը (Տեսանյութ)
ՄիջազգայինՉինաստանը մեկ հրթիռով ոչնչացրել է ամերիկյան ավիակիր։ Ճիշտ է, մոդելի տեսքով, բայց նման ցուցադրումն արդեն շատ բան է ակնարկում։
Չինաստանի ժողովրդական բանակը ցուցադրել է «ավիակիրներ սպանողի» հարվածը ամերիկյան նավի մակետի վրա։ Սինցզյան անապատի փորձարկման հրաձգարանում նրանք ցուցադրել են ամերիկյան ավիակիրի լիարժեք մակետի ոչնչացումը DF-26B բալիստիկ հրթիռով։
DF-26B-ն Դոնգֆենգ-26 հրթիռի հականավային տարբերակն է, որը գտնվում է ՉԺՀ-ի հրթիռային ուժերի սպառազինության մեջ։ Մեծ մակերեսային թիրախներ ոչնչացնելու իր ունակության շնորհիվ հրթիռը հաճախ անվանում են «ավիակիրներ սպանող»։
Իսկ քաղաքական լեզվով, երբ կրակում ես ինչ-որ մեկին նմանակող թիրախի՝ դա հրապարակավ ի ցույց դնելով, ապա դա առնվազն պոտենցյալ թշնամի հայտարարելու պես մի բան է:

