Կիեւում տագնապի համակարգը հայտարարել է քիմիական, միջուկային տագնապ եւ քաղաքում մարտերի մասին
ՄիջազգայինԱյս գիշեր «տարօրինակ» իրադարձություններ տեղի ունեցան Կիեւում:
Ուկրաինայի պաշտոնական տագնապի համակարգը հանկարծ մայրաքաղաքում հայտարարեց ռադիացիոն և քիմիական սպառնալիք, կարմիր տագնապ։ Ապա սկսվեցին նոր հաղորդագրություններ՝ Կիեւում փողոցային մարտեր են, քաղաքացիներին արգելվում է դուրս գալ:
Հաջորդեց ամենասարսափելին՝ «Միջուկային տագնապ»՝ «Օրեշնիկը» հարվածում է։
Պաշտոնական աղբյուրները սկսեցին հերքել, թե ոչ մի նման բան չկա՝ ուկրաինացիներին կոչ անելով պահպանել հանգստություն։ Բացատրությունն այն է, թե տագնապի համակարգի հավելվածը, հավանաբար, կեղծվել է։ Սակայն դա էլ ամենավատն է:
Այսինքն, եթե քիմիական կամ՝ միջուկային աղետն իրականում չկա, բայց այն, որ ինչ-որ «անհայտ հակերկեր» կարողացել են «կոտրել» ուկրաինական պաշտոնական տագնապի համակարգը, դա արդեն փաստ է: Իսկ դա չափազանց լուրջ խնդիր է երկրի համար։

