«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության, վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության եւ մեղավորների մասին Tete a tete հաղորդման ժամանակ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել եղբորորդին՝ ԿԱՌԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ «Հայրս մի անգամ այնքան լավ արտահայտվեց՝ եթե ես վստահ իմանայի, թե ով է հոկտեմբերի 27-ն իրականացրել, հաստատ դա անպատասխան չէր մնա: Չնայած Վազգենի համար կարելի է, որ ուժին էլ կասկածել, պատժել, բայց այն, ինչ բոլորն են խոսում, ես դրան այնքան էլ հակված չեմ: Այդ ժամանակ շատ ավելի ուժեղ ուժեր կային, որոնք չէին երեւում կամ գնացել էին արդեն: Շատերն ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն է, ես այնքան էլ հակված չեմ դրան: Քոչարյանը նոր էր եկել նախագահ ու, ներողություն, շատ թույլ էր։ Ո՞վ պետք է նրա հետ մտներ գործարքի, կարո՞ղ է այլ ուժեր կային» - ընդգծել է Սարգսյանն ու հաղորդավարի այն հարցին, թե՝ կարո՞ղ է Ռուսաստանն է մեղավոր, պատասխանել է հարցով․ «Իսկ կարո՞ղ է Ամերիկան է՝ Թուրքիայով, Իսրայելով։ Կարո՞ղ է նույն ամերիկան արեց ու ուրիշի ձեռքով գցեցին Ռուսաստանի վրա։ Բոլորն էլ տարբերակ է… Շատ մարդիկ եկան, մեր կողքը նստած ասում էին՝ էս մարդիկ են, էս մարդիկ են, ի՞նչ էին ուզում, որ մենք անեինք, կարծում եմ՝ աշխատանք էին տանում…»։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնարական է տվել, որպեսզի համապատասխան մարմինները գնան ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ հայտարարություններում հիշատակված փաստերի հետեւից։ Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը տեղի ունեցած ահաբեկչության հերթական տարելիցին աղմկոտ ակնարկ էր արել հետեւյալի մասին․ «Հայտնաբերեցի մի բան՝ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել։ Այդ կենդանին, որ իրեն ներկայացնում էր Հայաստանի փրկիչ, 2003-ին առաջադրվում էր որպես նախագահի թեկնածու, իր ցմահ դատապարտման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չի բերել։ Մինչդեռ վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի այդ բողոքն այնպիսի բաներ է պարունակել, որ օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դատարանում այդ բողոքի հրապարակայնությունը, քննությունը վերաքննիչ ատյանում»,- ասել է նա եւ չի բացառել, որ դրանցում կարող էին լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Նաիրի Հունանյանի եւ Ալեքսան Հարությունյանի մասնակցությամբ գիշերային բանակցությունների կամ տրված երաշխիքների մասին թաքցված հանգամանքներ։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ նույնպես անդրադարձել է հոկտեմբերի 27-ի եղելությանը, չնայած նրան, որ այդ ժամանակ եղել է 11 տարեկան։ Նա հարցեր ունի մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան ՀՀԿ ԳՄ անդամ, ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է․ «Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն։ Հասմի՛կ, նախքան Սերժ Սարգսյանին Վազգեն Սարգսյանի մասին հարցեր ուղղելը, արժե հիշել, որ այդ երկու մարդիկ իրենց մարտական ընկերների հետ կանգնած են եղել Արցախի ազատագրական պայքարի ակունքներում եւ մասնակցել պատմական հաղթանակների կերտմանը։ Իսկ ձեր իշխանության օրոք մենք կորցրինք Արցախը, ավելի քան 140 հազար արցախահայեր զրկվեցին իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այսօր հենց դուք եք փորձում հարցեր ուղղել այդ հայրենիքի ազատագրման համար պայքարած մարդկանց»։ Դանիելյանը նաեւ նկատել է, որ Փաշինյանի ու Քոչարյանի քաղաքական ճամբարների քարոզչական հարթակներում կրկին Սերժ Սարգսյանի դեմ հնչում են նույնաբովանդակ թեզեր․ «Այդ՝ արդեն ոչ զարմանալի համընկնումը եւս հստակ քաղաքական գնահատական է»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան