«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կառավարության դպրոցական «բարեփոխումը»՝ անպատասխան հարցերով

Հասարակություն

Շիրակի մարզի մի շարք գյուղերում դպրոցների միավորման ծրագիրը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ծնողներն ու դպրոցների ներկայացուցիչները դեռ չունեն։ Կառավարությունը հստակ չի ներկայացրել, թե ինչ չափանիշներով են ընտրվել միավորման ենթակա դպրոցները, եւ ինչ հիմնավորմամբ են որոշ դեպքերում գործող դպրոցները փոխարինվելու այլ բնակավայրերում կրթություն ստանալու հնարավորությամբ։

Հակասությունն ակնհայտ է․ օրինակ, Սարակապի դպրոցը հիմնանորոգվել է 2019 թվականին, իսկ Մեղրաշատի դպրոցը տիպային շինություն է։ Եթե դպրոցները կարողանում են սպասարկել աշակերտներին, ապա ինչո՞վ է հիմնավորվում դրանց միավորման անհրաժեշտությունը։

Մյուս կողմից՝ երեխաների տեղափոխման հետ կապված խնդիրները դեռ լուծված չեն։ Հողմիկում ձմռանը ճանապարհները կարող են փակվել երկու-երեք օրով, Մեղրաշատում ճանապարհների վիճակը վատ է, իսկ Զորակերտում եւ Ծաղկուտում ծնողները մտահոգված են երեխաների, հատկապես աղջիկների անվտանգությամբ։

Ավելի մտահոգիչ է, որ հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ որոշ բնակավայրերում ճանապարհների վերանորոգման մրցույթներ դեռ հայտարարված չեն։ Միաժամանակ նոր դպրոցների կառուցման կամ նախատեսված աշխատանքների ավարտի ժամկետների վերաբերյալ հստակություն չկա։ Մինչդեռ նախատեսված դպրոցներն, ըստ ներկայացված ժամանակացույցի, պետք է պատրաստ լինեին մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

Այս պայմաններում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում իրականացնել միավորումը՝ առանց ճանապարհների, տրանսպորտի եւ ընդունող դպրոցների պատրաստվածության հստակ երաշխիքների։

Կրթության որակի բարելավումը չի կարող սահմանափակվել դպրոցների միավորմամբ։ Առանց հրապարակային չափանիշների, հիմնավորված որոշումների եւ պատրաստ ենթակառուցվածքների՝ այս գործընթացը կարող է վտանգել ոչ միայն կրթության հասանելիությունը, այլեւ գյուղերի ժողովրդագրական ապագան։

ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան