Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի պաշտոնական հրամանագրին։
Փաստաթղթի համաձայն՝ պարգևը շնորհվել է Ուկրաինային հումանիտար աջակցության ցուցաբերման գործում ունեցած ծանրակշիռ անձնական ավանդի, Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած, ապօրինի տեղահանված և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների ու քաղաքացիների փրկությանն ուղղված ակտիվ իրավապաշտպան և բարեգործական գործունեության համար։
Նույն հրամանագրով Մելանյա Թրամփի հատուկ ավագ խորհրդական Մարկ Բեքմանը պարգևատրվել է «Ոսկե սիրտ» շքանշանով։

