«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց

Պատմական

Չարաբաստիկ նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի, այդ դաժան օրը անգամ երբեւէ արցախցի քաղաքական գործչի՝ Բորիս Առուշանյանի մտքով անցե՞լ է, որ շարունակությունը՝ ընդամենը կարճ ժամանակ անց լինելու է Արցախի հայաթափումը։ 
Հիմա վեց տարի անց հետադարձ հայացք նետելով տարիների խորք, արդյո՞ք այդ ժամանակվա արցախյան ղեկավարության, (ովքեր ցավոք այսօր պատանդի կարգավիճակով թշնամու ձեռքում են) մեղավորությունը չի՞ զգում, չէի՞ն կարող վերջիններս պտտել իրադարձությունների անիվը «Իրավունքի» հետ զրույցում Արցախցի հայտնի հասարակական-քաղաքական գործիչը այսպես պատասխանեց.
- Ես այդ համաձայնագիրը միշտ անվանել եմ խայտառակ, կապիտուլյացիոն համաձայնագիր։ Ես լինելով Արցախի Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, լինելով կապի մեջ Նախագահի ու նրա աշխատակազմի հետ, վերջին պահին միայն իմացա այդ մասին։ Բոլորս սպասում էինք հակահարձակման գործողությունների, չկային խուճապի նշաններ։ Շատ ուշ միայն իմացանք, որ Արաիկ Հարությունյանը իր ընկերոջ հետ հեռախոսազրույցում բողոքում էր, որ արդեն տասը օր է ՀՀ- ից  չկա ոչ մի օգնություն։ Ի դեպ դա այն դեպքում, որ պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի " այբուբենը", չկային հարվածներ թշնամու ռազմավարական օբյեկտներին, իսկ ՀՀ-ն իր ամբողջ ներուժով չէր մտել պատերազմի մեջ։ Հոկտեմբերի կեսերին Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պատերազմը իր ուզածով չի ընթանում և ,որ եթե այդպես շարունակվի, ապա Թուրքիան ստիպված է լինելու լրացուցիչ ուժեր մտցնել պատերազմի դաշտ։ Անգամ ունենալով ահռելի գերակայություն ռազմական ուժի և դաշնակիցների մասով Ալիեվը չէր կարողանում հասնել իր նպատակին։ Նման պայմաններում ստորագրել 2020 թ նոյեմբերի 9- ի համաձայնագիրը և առանց մի կրակոցի հանձնել երեք շրջան, իմ կարծիքով կոպիտ սխալ էր։ Ադրբեջանը " Լավրովի պլանի փոխարեն" ստացավ Էրդողան- Ալիեվ պլանը, իսկ հետո օգտվելով իր համար արտաքին բարենպաստ պայմաններից, նաև ՌԴ, իմ համար անհասկանալի, վարքի և դիրքորոշման իրականացրեց արցախցիների ցեղասպանություն։ Փորձեցի կարճ պատասխանել Ձեր հարցին։ Ավելացնեմ, որ միչև այսօր չկան շատ հարցերի պատասխաններ։

Ես գտնում եմ, որ մեծ է և Արցախի և ՀՀ ղեկավարության։ Այն ինչ Ադրբեջանին և աշխարհիս ուժեղներին չէր հաջողվել 1992-1994 թ, այս անգամ հաջողվեց։ Մեր սխալները շատ շատ էին, սկսած 1994 թ և հետագա տարիներին, ինչպես նաև 44- օրյա պատերազմի ժամանակ։ 1990- ականներին չէր հաջողվում մեզ խաբել, պարտադրել որոշումներ, որոնք չէին բխում արցախահայության շահերից։ Այդ մասին ես մի քանի հարցազրույցներում տվել եմ սպառիչ բացատրություններ։

-Ո՞ւմ հետ են այսօր կապում ապագայի հույսը արցախահայերը։

- Արցախահայության հույսը, իմ կարծիքով ,համայն հայության հավաքական ուժի արդյունավետ օգտագործման վրա է։ Կամ ազգը պետք է ինքնակազմամերպվի, հզորանա, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, հայ ժողովրդի գիտական և ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև կարողանա օգտվել փոփոխական աշխարհի ընձեռած հնարավորություններից։Իսկ իմ հայրենակիցները պետք է դիմանան իշխանությունների, իմ կարծիքով, վատ վերաբերմունքին, չլքեն ՀՀ- ը, մինչև լավ օրեր։ Այս հարցում ես անուղղելի լավատես եմ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան