Իրանում մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար
ՄիջազգայինԻրանի պաշտպանության նախարարության գիտնականները հաջորդ պատերազմի համար անսպասելի զենքեր են մշակել:
Պաշտպանության նախարարությունում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է.
«ՊՆ-ի և զինված ուժերի գիտնականները, փորձագետներն ու մասնագետները մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նոր առճակատման դեպքում։
Մենք նաև զգուշացրել ենք ամերիկացիներին, որ եթե նրանք չդադարեցնեն իրենց թշնամական գործողությունները, մենք հարվածելու ենք տարածաշրջանում ամերիկյան բոլոր շահերին։ Դուք ինքներդ տեսաք, որ մենք կատարեցինք մեր զգուշացումը։
Զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը հանդիպել է Գերագույն առաջնորդի հետ, ով պատվիրել է, որ այսուհետ աշխարհագրական սահմանափակումներ չեն լինելու.
Մեր մշակած հրթիռները ունակ են թիրախներ խոցելու ոչ միայն Արևմտյան Ասիայում, այլև նրա սահմաններից դուրս»։

