Եվրոպան «ծածկել» է ուղևորատար ինքնաթիռների ահաբեկչական սպառնալիքների ալիքը. Bloomberg
ՄիջազգայինԵվրոպան «ծածկել» է ուղևորատար ինքնաթիռների ահաբեկչական սպառնալիքների ալիք, հայտնում է Bloomberg–ը:
Wizz Air-ը, Finnair-ը, LOT-ը և Aer Lingus-ը ստացել են ռումբի մասին սպառնալիքներ, ինչի հետևանքով մի քանի չվերթներ ստիպված են եղել շեղվել ուղղությունից։
Դուբլին-Հռոմ չվերթը արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանսիայի ռազմական օդանավակայանում։ Սպառնալիքներ են հնչել նաև Հելսինկիից, Միլանից և Պրահայից, ինչպես նաև Վիեննայի օդանավակայանից չվերթների դեմ։
Երկուշաբթիից երեքշաբթի առնվազն յոթ չվերթ է խափանվել, հարյուրավոր ուղևորներ շեղվել են ուղղությունից, իսկ որոշ ինքնաթիռներ ուղեկցվել են կործանիչներով։
Բոլոր ստուգված սպառնալիքները կեղծ են եղել՝ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

