«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլի ռեպրեսիաների խորապատկերում՝ համախմբման նոր փորձ

Վերլուծություն

Այն բանից հետո, երբ բերման ենթարկվեց եւ կալանավորվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ուշ երեկոյան Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցավ մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հավաք՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հյուրընկալությամբ։ Ներկա քաղաքական ուժերը («Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Ազատություն», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր») հանդես եկան միասնական տեքստով՝ մասնավորապես արձանագրելով, որ գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձեւավորման մասին՝ հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները․ ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, ազգային ինքնության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։ Այսինքն՝ այն, ինչի մասին բարձրաձայնում էին շատ ավելի թվով քաղաքական ուժեր՝ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Առնվազն «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, նախընտրական փուլի մեկնարկը դեռ չտրված՝ կոչ էր անում հանդես գալ միասնական ցուցակներով՝ մեկ կարգախոսի ներքո՝ «Ո՛չ Նիկոլին, այո՛ Հայաստանի Սահմանադրությանը»։ «Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրությունը, որպես բաղկացուցիչ եւ անքակտելի մաս, ունի Անկախության հռչակագիրը։ Եվ Անկախության հռչակագիրը խախտող Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Ալիեւի եւ Էրդողանի թելադրանքի ներքո՝ փոխի ՀՀ Սահմանադրությունը։ Թույլ չտանք, որ ոչնչանա ՀՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը», - շեշտում էր Բաբուխանյանը։

Եվ ահա այսօր, երբ մանդատավոր ընդդիմության երկու առաջնորդները՝ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված են, իսկ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ անգամ պատրաստ է հանրային ճնշում բանեցնել, որպեսզի համոզի խորհրդարանական ընդդիմությանը տալ անհրաժեշտ՝ 5-6 ձայնն ու անցկացնել Սահմանադրության փոփոխություն, անընդհատ հետաձգվող համախմբումը, գոնե որոշակի ուժերով, բայց ուրվագծվում է։ Արդյո՞ք ուշացած է այն, եւ ինչու, օրինակ, այս համախմբումը տեղի չունեցավ գոնե մի քանի շաբաթ առաջ, որպեսզի կանխվեր ԹՐԻՓՓ նախագծի՝ նույն է թե՝ «Զանգեզուրի միջանցքի» ընդունումը, սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան հենց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Բայց այսօր առավել կարեւոր է, որպեսզի հերթական համախմբման մեկնարկը չարժանանա նախորդների ճակատագրին։ Վերջին ութ տարիներին դրա պակասը չի եղել, իսկ արդյունքը միշտ նույնն էր՝ զրո ՕԳԳ։

«Ընդդիմությունը պետք է օրակարգ թելադրող լինի: Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել: Նույնկերպ որեւէ մեկի կալանավորումը չի կարող օրակարգ թելադրող դառնալ: Սրբազաններ են կալանավորվել չի դարձել օրակարգ, լուրջ մտածում եք՝ քոչարիով, Սամվել Կարապետյանի կալանավորմամբ օրակարգ եք թելադրելո՞ւ, լո՞ւրջ: Դիմեք քաղաքական գործիքակազմի, ոչ թե, եթե Սամվել Կարապետյանին կալանավորեք` կքաղաքականանանք․․․», - արձանագրում է պատմական գիտությունների թեկնածու, ազգաբան Խորեն Գրիգորյանը։

Այս կարծիքն, իհարկե, իրավունք ունի գոյություն ունենալ, ավելին՝ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի եւ իր նորաթուխ քաղաքական ուժի վարկանիշը շատ արագ անկում է ապրում, հետեւապես, նրա շուրջ աղմուկն ու կալանավորումը կարող են ազդեցություն ունենալ վարկանիշի բարձրացման առումով, իսկ Նիկոլ Փաշինյանն այս ամենից կշահի ժամանակ։ Ի վերջո, Փաշինյանը կամիկաձե չէ եւ հասկանում է, որ սահմանադրության փոփոխությունը բռնաճնշումներով ընդունելը, այն էլ՝ ալիեւյան ցանկալի բովանդակութամբ, կարող է ճակատագրական լինել իր համար։ Ուստի՝ Ալիեւին խոստումներ տալով հանդերձ, ներքաղաքական ճգնաժամերով այն ձգձգելը լրիվ իր օգտին է, մանավանդ աշխարհաքաղաքական չբացառվող բեկումնային զարգացումների ֆոնին։

Այսքանից հետո՝ եթե համախմբող քաղաքական ուժերն անկեղծ են, Նիկոլ Փաշինյանի սցենարից դուրս, ուրեմն՝ հիմա, քան երբեւէ պետք է տան գլխավոր հարցի պատասխանը՝ համախմբվում են որ ի՞նչ անեն։ Օրինակ, դեմ կանգնելով, իրենց իսկ բնորոշմամբ, ալիեւյան սահմանադրության ընդունմանը՝ ի՞նչ են անելու, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշի, որ հերթական նախապայմանը չկատարելու դեպքում վերստին պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ։ Արդեն պատգամավոր դարձած տիտղոսային ընդդիմադիրներից քանի՞սն են պատրաստ սեղանների շուրջ քննարկումների փոխարեն՝ տեղափոխվել խրամատներ ու դիմակայել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաներին, այլեւ Իլհամ Ալիեւի ագրեսիային։

Այս առումով կարեւոր հուշում ունի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Ըստ նրա՝ հակապետական ու հակասահմանադրական եղանակով իշխանությունը, այդ թվում` խորհրդարանը զավթած հանցախմբի հետ օրենսդրական գործունեության ծավալումը նշանակում է պարզ հանցակցություն: Նա, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, շեշտել է․ «Դուք որեւէ ներազդեցություն չեք կարող ունենալ դեպքերի ու իրադարձությունների վրա` որքան էլ որ գրագետ ու կառուցողական քննադատությամբ հանդես գաք ու նույնիսկ ծաղրի ենթարկեք հանցախմբի ծավալած գործունեությունն ու դրա ներկայացուցիչների տգիտությունն ու ապաշնորհությունը: Դուք որեւէ բան չեք կարող փոխել։ Դուք ընդամենը ապահովում եք իշխանազավթների ընթացիկ ու ապագա գործողությունների օրինականացումը․․․ Բոլոր Ձեր հիմնավորումները բացարձակապես հիմնազուրկ են: Դուք ունեք միայն մեկ հնարավորություն` որպես իրական ընդդիմություն հանդես գալու համար. լքել խորհրդարանի դահլիճը, վայր դնել մանդատներն ու պայքար սկսել խորհրդարանից դուրս: Ստեղծված ճգնաժամի պայմաններում, միայն այս կերպ է հնարավոր փլուզել դրսից կառավորվող ՔՊ-ական ողջ գործակալական համակարգը ու փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»:

Դեմոյանի գնահատմամբ՝ այդ քայլը չանելու պարագայում, խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը դիտարկվելու է որպես պետականության վերջնական ու անվերադարձ կորստի գործուն մասնակից՝ որեւէ կերպ չտարբերվելով ՔՊ-ից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան