«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը մի շարք նոր եվ ծանր հարցերի առաջ կանգնեց

Վերլուծություն

Ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը, բա­ցի ողջ աշ­խար­հից, ի­հար­կե, ու­ղիղ ազ­դե­ցութ­յուն են խոս­տա­նում նաեւ Հա­յաս­տա­նին: Ընդ ո­րում, ընդ­հա­նուր կոմպ­լեք­սի մեջ գտնվող, բայց դրա­նով էլ միան­գա­մից մի քա­նի ուղղ­վա­ծութ­յամբ:

­Հիմ­նա­կան հար­ցե­րից մեկն այն է, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում որ­քա­նո՞վ է ի­մաս­տա­լից ինչ­պես Թ­րամ­փի միջ­նոր­դութ­յամբ ստո­րագր­ված հայ­–ադր­բե­ջա­նա­կան փաս­տա­թուղ­թը, այն­պես էլ` «Թ­րամ­փի ու­ղու» հա­մա­ձայ­նա­գի­րը: Ե­թե մինչ այս ԹՐԻՓՓ ան­վան­մամբ փոր­ձում էին կամ ցան­կա­նում էին մնալ Թ­րամ­փի, այն է` ԱՄՆ­–ի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում, ա­պա ­հի­մա մի փոքր այլ է: Թ­րամ­փը, մի­գու­ցե, դեռ շոյ­ված է իր ան­վամբ մի­ջանցք բա­ցե­լու հե­ռան­կա­րից: Բայց ա­հա նրան ա­տող դե­մոկ­րատ­նե­րի հա­մար նման ան­վա­նու­մը ցու­լին կար­միր կտոր ցույց տա­լու ի­մաստ կա­րող է ու­նե­նալ: Բայց ե­թե վերց­նես ու «Թ­րամ­փի ու­ղին» ան­վա­նա­փո­խես, ա­պա Թ­րամ­փը դեռ նա­խա­գահ է, ինչ ա­սես, որ կա­րող է պա­տա­հել: Մի խոս­քով, սա նոր խնդիր է Նի­կո­լի հա­մար, ո­րից դեռ պետք է գլուխ հա­նել:

­Սա­կայն ան­վա­նումն էլ մի կողմ. արդ­յոք դե­մոկ­րատ­նե­րը հե­տաքրք­րութ­յուն կ­ցու­ցա­բե­րե՞ն ԹՐԻՓՓ­–ի նկատ­մամբ, ե­թե ան­գամ դրա ա­նու­նը փոխ­վի. սա, ի­հար­կե, ա­մե­նա­կա­րե­ւոր հարցն է: Խո­շոր հաշ­վով, դեռ Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րում ԱՄՆ–ն Հա­յաս­տա­նում մի­ջանցք բա­ցե­լու հա­վակ­նութ­յուն­ներ չէր ցու­ցա­բե­րում, թեեւ ի­րենք էլԹ­րամ­փից պա­կաս հնա­րա­վո­րութ­յուն­ներ այդ հար­ցում չու­նեին: Պատ­ճառն էլ հաս­կա­նա­լի էր. բո­լո­րի հա­մար պար­զ է, որ նման մի­ջանցքն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով նշա­նա­կում է Ի­րա­նի գլխին «սուր կա­խել»: Իսկ դե­մոկ­րատ­նե­րը Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րում ա­մեն բան ա­նում էին Ի­րա­նի հետ պա­տե­րազմ չսկսե­լու հա­մար, ին­չը բա­վա­կա­նին սուր հա­րա­բե­րութ­յուն­ներ էր ստեղ­ծել Նե­թան­յա­հու­ի հետ: Ու հի­մա էլ դե­մոկ­րատ­նե­րը գո­նե հրա­պա­րա­կավ պա­հան­ջում են պա­տե­րազ­մը կանգ­նեց­նել: Այդ դեպ­քում, նրանք կցան­կա­նա՞ն Ի­րա­նի «գլխին կախ­ված սու­րը» պա­հել, սա եւս պետք է որ Նի­կո­լի հա­մար լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք տվող հարց լի­նի:

Երկ­րորդ ուղղ­վա­ծութ­յու­նը: Հա­յաս­տան­յան, ա­վե­լի կոնկ­րետ` հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը դե­մոկ­րատ­նե­րի հա­մար հիմ­նա­կա­նում հե­տաքր­քիր էր Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­մար­տութ­յան ի­մաս­տով: Ընդ ո­րում, սա դար­ձել էր ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված կողմ­նա­կի է­ֆեկտ­նե­րից մե­կը: Ու հի­մա, երբ դե­մոկ­րատ­նե­րը վերց­նում են ԱՄՆ օ­րենս­դիր հա­մա­կար­գը, կա ա­մե­նա­կա­րե­ւո­ր հար­ցե­րից ­մե­կը` կցան­կա­նա՞ն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ վե­րա­կանգ­նել բայ­դեն­յան ժա­մա­նակ­նե­րի քա­ղա­քա­կան կուր­սը, թե՞ ար­դեն նա­խընտ­րե­լի է թե­կու­զեւ հրա­պա­րա­կա­յին հա­կա­ռու­սա­կան դե­մարշ­նե­րը շա­րու­նա­կե­լով, բայց նաեւ օգտ­վել այն պո­տենց­իա­լից, ո­րը Թ­րամ­փը վեր­ջին ժա­մա­նակ­ներս ստեղ­ծել է ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ:

Ի­հար­կե, գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գը, ո­րը գոր­ծում է Եվ­րո­պա­յում եւ որն ա­մե­րիկ­յան դե­մոկ­րատ­նե­րի մի­ջո­ցով իշ­խա­նութ­յան մի պա­տառ պո­կեց ԱՄՆ­–ում, հրա­պա­րա­կավ դեռ շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել «մին­չեւ վերջ Ուկ­րաի­նա­յի կող­քին ենք» գա­ղա­փա­րը: Բայց վեր­ջին տա­րի­նե­րին շատ բան է փոխ­վել, եւ ներ­կա ի­րա­վի­ճա­կում գործ­նա­կան ի­մաս­տով դե­մոկ­րատ­նե­րը կցան­կա­նա՞ն պա­հել այդ կուր­սը, այս­տեղ կա­րե­ւոր հար­ցադ­րում­ներ կան: Ա­մե­նա­պարզ ի­մաս­տով. հենց ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յունն էր, որ նա­խորդ ԱՄՆ ընտ­րութ­յուն­նե­րում դե­մոկ­րատ­նե­րի ծանր ձա­խող­մա­ն եւ Թ­րամ­փի տրիում­ֆի կա­րե­ւոր հիմ­քե­րից մե­կը դար­ձավ: Ու հի­մա, երբ կա­րո­ղա­ցել են ո­րո­շա­կիո­րեն վե­րա­կանգ­նել դիր­քե­րը, կցան­կա­նա՞ն նո­րից մտնել նույն ուկ­րաի­նա­կան «գե­տը», որ­տեղ մեկ ան­գամ ար­դեն «խեղդ­վել» են:

Ա­ռա­վել եւս, որ այս ըն­թաց­քում շատ բան է փոխ­վել: Նախ, ի­րա­նա­կան պա­տե­րազմն էա­պես կրճա­տել է ա­մե­րիկ­յան զի­նա­նո­ցը, եւ ե­թե հի­մա ցան­կա­նան բայ­դեն­յան մասշ­տաբ­նե­րով Կիե­ւին ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցույց տան, ա­պա կարող է շատ ա­րագ այդ կրճատ­ված ծա­վալ­նե­րից էլ բան չմնալ: Ընդ ո­րում, ան­գամ մեծ ծախ­սե­րի արդ­յուն­քում այն ժա­մա­նակ կա­րո­ղա­ցան միայն պա­տե­րազ­մը եր­կա­րաց­նել: Բայց ա­հա հի­մա, երբ Ուկ­րաի­նան հայտն­վել է ոչ միայն ռազ­մա­կան, այլ` տնտե­սա­կան, է­ներ­գե­տիկ, լո­գիս­տիկ եւ այլ ուղ­ղութ­յուն­նե­րով կո­լապ­սա­յին վի­ճա­կում, հա­զիվ թե ան­գամ մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը շատ բան փո­խի: Պարզ օ­րի­նակ. այ­սօր ուկ­րաի­նա­կան պաշ­տո­նա­կան աղբ­յուր­ներն ան­գամ հաս­տա­տում են, որ Կիե­ւի է­ներ­գե­տիկ ար­տադ­րութ­յու­նը լիո­վին ոչն­չաց­ված է, եւ միջ­նա­ժամ­կետ կտրված­քով, ե­թե խո­շոր ներդ­րում­ներ լի­նեն, հնա­րա­վոր է միայն 10–15 տո­կո­սով վե­րա­կանգ­նել: Այ­սինքն, ե­թե ան­գամ ԱՄՆ–ն ո­րո­շի մեծ փո­ղեր ներդ­նել, ա­պա դրանք ըն­դա­մե­նը ջու­րը լցվող ծախ­սեր են դառ­նա­լու:

Այս ի­մաս­տով, այ­սինքն, երբ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը փաս­տա­ցի վե­րած­վել է «ան­հույս ակ­տի­վի», դե­մոկ­րատ­նե­րի ին­չի՞ն է պետք նախ­կին կուր­սին վե­րա­դառ­նա­լը: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը կա, նստած է իր ա­թո­ռին եւ շա­րու­նա­կում է խա­ղար­կել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը վե­րա­կանգ­նե­լու սխե­ման, դա ներ­կա­յաց­նե­լով` որ­պես ԱՄՆ­–ի հա­մար շատ մեծ բիզ­նես շահ: Նաեւ, որ այդ խա­ղի մի­ջո­ցով նաեւ եվ­րո­պա­կան տնտե­սութ­յու­նը վե­րա­հս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու հե­ռան­կար­ներն են տե­սա­նե­լի, ին­չը եւս ԱՄՆ­–ի հա­մար ոչ պա­կաս խո­շոր բիզ­նես–­շահ է: Ըստ այդմ, բիզ­նես­մեն–­դե­մոկ­րա­տի հա­մար ո՞ր տար­բե­րակն է այ­սօր ի­րա­կա­նում ձեռն­տու, այս շա­հու­թա­բեր հե­ռան­կար­նե­րից օգտ­վե՞­լը, թե ուկ­րաի­նա­կա­ն ուղ­ղութ­յամբ ա­նի­մաստ ծախ­սե­րը շա­րու­նա­կե­լը, ո­րից ատ­կատ­նե­րի տես­քով շատ փոքր թվով խո­շոր գոր­ծա­րար­ներ կա­րող են օգտ­վել:

­Վեր­ջա­պես, Թ­րամ­փը դեռ պատ­րաստ­վում է Չի­նաս­տա­նում նա­խա­գահ­ներ Պու­տի­նի եւ Սիի հետ ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը, ո­րը կա­րող է աշ­խարհն ազ­դե­ցութ­յան գո­տի­նե­րի վե­րա­բա­ժա­նե­լու հիմք դառ­նալ: Դե­մոկ­րատ­նե­րը, ի­հար­կե, տե­սա­կա­նո­րեն դեռ մնու­մ են ա­մե­րիկ­յան հե­գե­մո­նիա­յի գա­ղա­փա­րա­խո­սութ­յան կրող­նե­րը: Բայց ­ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րի պայ­ման­նե­րում որ­քա­նո՞վ է այդ հե­գե­մո­նիան ի­րա­տե­սա­կան: Այդ դե­րը պա­հե­լու հա­մար, ա­մե­նա­պար­զը, նախ պետք է հաղ­թել Ի­րա­նին: Ռեա՞լ է դա. հիմ­քե­րը տե­սա­նե­լի չեն: Ըստ այդմ, որ­քա­նո՞վ է դե­մոկ­րատ­նե­րի հա­մար ի­րա­կա­նում, ոչ լո­զուն­գա­յին ի­մաս­տով հո­գե­հա­րա­զատ մնում հե­գե­մո­նիա­յի գա­ղա­փա­րը, այս­տե­ղ էլ բա­զում հար­ցեր կան:

Այ­սինքն, դե­մոկ­րատ­նե­րի հա­մար ռուս­նե­րի հետ թշնա­մութ­յունն ի­րա­կա­նում օ­րա­կար­գա­յի՞ն է, թե՞ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է դար­ձել Թ­րամ­փի ձեռ­քե­րով նման բարդ խնդրից ա­զատ­վե­լը` նաեւ ձեռ­քում պա­հե­լով քննա­դա­տո­ղի ֆունկ­ցիան: Ու սա ի՞նչ է­ֆեկ­տի­վութ­յամբ է ծա­վալ­վե­լու նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ: Կարճ ա­սած, Նի­կո­լին դեռ պետք է ժա­մա­նակ ձգել` այս նոր ի­րո­ղութ­յու­ննե­րից գլուխ հա­նե­լու հա­մար: Բայց կու­նե­նա՞ այդ ժա­մա­նա­կը, երբ ԵԱՏՄ­–ից Հա­յաս­տա­նին հե­ռաց­նել–չ­հե­ռաց­նե­լու թե­ման ուր որ է, կա­րող է պայ­թել...

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան