«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ

Սպառողի անկյուն

Հայաստանի կաթնամթերքի շուկայում իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքները մտահոգիչ հարցեր են առաջացրել։Հայտնի արտադրողների մի շարք ապրանքատեսակների նմուշներում արձանագրվել են մանրէաբանական շեղումներ։ Խոսքը ոչ միայն առանձին արտադրողների պատասխանատվության, այլ նաև սննդամթերքի անվտանգության վերահսկողության արդյունավետության մասին է։
 
Կաթը, թթվասերն ու կաթնաշոռը շատերի ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն են, իսկ երեխաների համար՝ հաճախ սննդի կարևոր բաղադրիչ։ Հետևաբար, երբ լաբորատոր հետազոտությունը խնդիրներ է բացահայտում այս շուկայում, հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է սպառողը վստահ լինել իր գնած ապրանքի անվտանգության հարցում։ Ինչո՞վ են պայմանավորված արձանագրված խախտումները, և ի՞նչն է թույլ տալիս, որ նման խնդիրներ հայտնաբերվեն շուկայում, արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը այսպես պատասխանում․

-Կարևոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել ապրանքի պահման պայմաններին։ Ունենք դեպքեր, երբ կաթնամթերքը խանութում դրված է սառնարանում, բայց սառնարանում ջերմաչափ չկա, և մենք չգիտենք՝ ջերմային ռեժիմն ապահովվե՞լ է, թե՞ ոչ։ Քաղաքացին միակ բանը, որ կարող է ուշադրությամբ բացահայտել, այն է՝ պահման պայմանները պահպանվա՞ծ են, թե՞ ոչ։ Պետք է վնաս չտալ արտադրողին, թույլ տալ, որ արտադրողը կայանա, բայց արտադրողը չպետք է կայանա սպառողի առողջության հաշվին։

Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը, թե ինչպես ենք վերաբերվում խնդիրներին։ Օրինակ՝ կաթի շուկայում բավականին լավ է պատկերը, թթվասերի շուկայում էլ է լավ պատկերը։ Այնուամենայնիվ, կաթնաշոռի շուկայում նկատել ենք մեծ խնդիրներ։ Այստեղ պատճառները կարող են տարբեր լինել, և դիմել ենք ՍԱՏՄ-ին, որպեսզի ուսումնասիրության ընթացքում անպայման անդրադառնան այն կետերին, որոնցով կարող են պայմանավորված լինել այդ խնդիրները։ Բիզնեսն էլ է փորձում քայլեր ձեռնարկել, դրսից մասնագետներ են հրավիրում, որպեսզի որակ ապահովեն։ Բայց բիզնեսը պետք է հասկանա, որ ավելի լավ է մեկ անգամ ստուգվի և լավ ստուգվի, որպեսզի այլևս խնդիր չունենա, քան ստուգումները ձևական բնույթ կրեն, և երկու ամիս անց պարզվի, որ կրկին խնդիր կա։

Այս փուլում ուսումնասիրում ենք ներմուծվող կաթնամթերքը, իսկ մսամթերքի շուկայի ուսումնասիրությունը կիրականացնենք հաջորդ փուլում՝ միաժամանակ երկու ուղղությամբ, և տեղական, և ներմուծված։ Նախապես տեղեկացրել էինք, որ մեր հաջորդ ուսումնասիրության առարկան լինելու է մսամթերքի շուկան։ Սակայն հանրային արձագանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կա նաև ներմուծվող կաթնամթերքի ուսումնասիրության անհրաժեշտություն։ Մեր նպատակը որևէ արտադրողի կամ ներմուծողի վնասելը չէ։ Մեր նպատակը սպառողի շահերի պաշտպանությունն է, շուկայում առկա ռիսկերի բացահայտումը և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելը։ Ձևավորել պրոակտիվ սպառողի ինստիտուտը, երբ սպառողն ինքն է որոշում ու ինքն է պատվերն իջեցնում, թե ինչը ստուգվի:

Մեզ համար տեղական արտադրողի զարգացումն ու պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեն, սակայն դա չպետք է իրականացվի ներմուծվող արտադրանքի հաշվին։ Միևնույն ժամանակ, ներմուծվող արտադրանքը չպետք է որևէ արտոնություն ունենա տեղականի նկատմամբ։ Բոլորը պետք է գնահատվեն նույն չափանիշներով և նույն պահանջներով։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան