Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը:
Հարցին՝ Դուք զգացե՞լ եք որևէ փոփոխություն Ռուսաստանի հետ ձեր վերջին զրույցներում, ԱՄՆ նախագահը պատասխանում է.
«Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են կարգավորել հակամարտությունը: Մենք հանդիպումներ ենք անցկացնում: Ես այսօր հեռախոսազրույցներ ունեցա, և վաղը կլինեն նոր հանդիպումներ: Նրանք հանդիպումներ ունեն նախատեսված երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են համաձայնության գալ»:

