«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հրատապ. Նրա ազատությունը սարերի հետեւում չէ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը

Արդարադատության  պարտությունն այն պահն է, երբ փաստաբանը 
դատարան է մտնում՝ իրավունքի պաշտպանություն ստանալու, բայց  դիմացը տեսնում է երկու մեղադրողի․ նրանցից մեկը՝ դատավորի պատմուճանով։
Այդ պահից պարտվում են բոլորն, առանց բացառության. նաև նա, ով  լռում է՝ մտածելով. «Ինձ հետ դա չի պատահի»։
ԱՄՆ արդարադատության վերաբերյալ Վարդան Ղուկասյանի պահով, ով առանց մեղադրանքի երկու տարի գտնվում է բանտում, որպես Վարդանի փաստաբան, բազմիցս բարձրաձայնված  մտահոգության հիմքում հենց այս հարցն է․ արդյո՞ք մարդու ազատությունը պաշտպանված է իշխանավորի կամայականությունից։ Իրավական պետության արժեքը երևում է հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ է պաշտպանել իշխանությանը քննադատող, նրա համար անհարմար, դիսկոմֆորտ առաջացնող  մարդու իրավունքը։
Ի տարբերություն հայ ընտրողի՝ ամերիկացի ընտրողը սանիտարական մաքրումը վերցրեց իր ձեռքը և ընտրությունով ոչ ասաց զոռբաներին, ստին, կեղծիքին ու ընտրովի արդարադատությանը։ 
ԴՕԿ կուսակցության՝ Սահմանադրական դատարանում ներկայացրած պահանջի էությունը սա էր․ նույն իրավական չափանիշով գնահատել և՛ վարչական ռեսուրսի կիրառումը, և՛ ընտրակաշառքը։ Քաղաքացու ազատ կամքը ճնշողը չի արդարանում նրանով, որ մրցակիցն էլ է այն գնել։ Մեկի խախտումը մյուսին անմեղ չի դարձնում։
Վարդան Ղուկասյանի ազատության հարցն էլ յուրաքանչյուրիս առաջ նույն փորձությունն է դնում։ Նա շուրջ երկու տարի առանց քրեական մեղադրանքի անարդարացիորեն զրկված է ազատությունից։
Ազատությունից զրկված՝ չդադարեց պայքարող մարտիկ լինել։ Նրա մարմինը փակեցին պատերի ներսում, բայց նրա կամքը չկարողացան բանտարկել։ Իրավամբ, նա շարունակեց պահանջել այն քաղաքական մաքրությունը ու պատասխանատվությունը, ինչի կարիքն ունի ու դրա մասին արդեն երեսուն տարի խոսում է հայ մարդը։ Ընդ որում, պատասխանատվություն ստանձնեց լինելու գլխավոր սանիտարն ու մաքրելու ավգյան ախոռները, ընդ որում՝ բացառապես միասնական ուժերով։
Վարդան Ղուկասյանի ազատության համար պայքարը շարունակվում է։ Նրա ազատությունը սարերի հետևում չէ, եթե արդարության պահանջը մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը դառնա։
Ազատությո՛ւն Վարդան Ղուկասյանին։

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան