«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արքայատոհմի ծագումը դեռևս ժողովրդի ծագում չէ. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հայ ժողովուրդն իր ինքնությունը ձեռք է բերել թագավորներից, իսկ մինչև 301 թվականը հայերին հայ պահող հիմնական գործոնը պետականությունն էր, պատմական իրականության խիստ պարզեցված և քաղաքական նպատակներին հարմարեցված մեկնաբանություն է։

 

Նախ՝ մի պարզ հարց. եթե հայ ժողովուրդն իր ինքնությունը ձեռք է բերել թագավորներից, ապա ո՞ր ժողովրդի վրա էին թագավորում այդ արքաները, և ինչո՞ւ էին նրանց պետությունները հայկական։

 

Այս հարցն առավել հետաքրքիր է դառնում, երբ ուսումնասիրում ենք հայոց արքայական տոհմերը։ Երվանդունիները իրանական ծագում ունեին, իսկ Արշակունիները՝ պարթևական։ Այս մասին խոսում է նաև Մովսես Խորենացին՝ ներկայացնելով հայոց արքայական տոհմերի և պարթևական աշխարհի ծագումնաբանական կապերը։

 

Նիկո՛լ, դու շատ լավ էլ հասկանում էս, բայց ուղիղ ասում եմ՝ արքայատոհմի ծագումը դեռևս ժողովրդի ծագում չէ։ Օտար ծագում ունեցող արքայատոհմերը կարող էին դառնալ հայկական պետականության կրողներ (Բյուզանդիայում հայկական կայսրեական տոհմն էլ քեզ փեշքեշ), բայց նրանք չէին ստեղծել հայ ժողովրդին։ Ընդհակառակը՝ եկել էին կառավարելու արդեն գոյություն ունեցող ժողովրդին։

 

Հետևաբար, այն թեզը, թե հայ ժողովուրդն իր ինքնությոունը ստացել է թագավորներից, զրո բովանդակությամբ պատմական ցնդաբանություն է։

 

Նույն խնդիրը նաև քրիստոնեության ընդունման պատմության մեկնաբանության մեջ է։

 

3-րդ դարում Հայքում արդեն կային քրիստոնեական համայնքներ։ Դրա կարևոր վկայություններից է Եվսեբիոս Կեսարացու պահպանած՝ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսի նամակը, որտեղ հիշատակվում է Հայքի եպիսկոպոս Մերուժանի մասին՝ դեռևս մոտ 260 թվականին։

 

Այսինքն՝ Տրդատ Գ-ից առաջ Հայաստանում արդեն գոյություն ուներ քրիստոնեական համայնք և եկեղեցական առաջնորդություն։

 

Ուստի 301 թվականը քրիստոնեության՝ Հայաստան մուտք գործելու տարեթիվը չէ։ Դա արդեն տարածում գտած հավատքը պետական կրոն հռչակելու կետն էր։

 

Ի դեպ՝ Տրդատ Գ-ի որոշումը պետք է դիտարկել ոչ միայն կրոնական, այլև աշխարհաքաղաքական իրադրության համատեքստում։ Պարթևական թագավորության անկումից հետո Իրանում հաստատվել էին Սասանյանները՝ ամրապնդելով զրադաշտականությունը։ Հայաստանը գտնվում էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի հակամարտության կիզակետում։ 298 թվականի Նիսիբիսի պայմանագրից հետո Հայաստանի նկատմամբ հռոմեական ազդեցությունն ամրապնդվեց։

 

Այս պայմաններում քրիստոնեության պետական ընդունումը նաև աշխարհաքաղաքական նշանակություն ուներ՝ ամրապնդելով Հայաստանի կապերը քրիստոնեացող Հռոմի հետ և առանձնացնելով այն Սասանյան Իրանի կրոնաքաղաքական ազդեցությունից։

 

Միաժամանակ չի կարելի անտեսել ներքին գործոնը։ Քրիստոնեությունն արդեն տարածվում էր ժողովրդի շրջանում, գոյություն ունեին քրիստոնեական համայնքներ, իսկ Գրիգոր Լուսավորչի քարոզչությունը վճռորոշ դեր ունեցավ գործընթացի ընդլայնման մեջ։ Հետևաբար Տրդատի որոշումը ոչ թե զրոյից ստեղծեց քրիստոնյա հասարակություն, այլ պետական մակարդակով ամրագրեց արդեն ընթացող կրոնական փոփոխությունը։

 

Ասեմ, որ հայ ժողովուրդը գոյություն է ունեցել տարբեր արքայատոհմերի օրոք, շարունակել է իր գոյությունը պետականության կորստից հետո և պահպանել ինքնությունը դարավոր օտար տիրապետությունների պայմաններում։ Այդ ինքնությունը փոխանցվել է լեզվի, մշակույթի, եկեղեցու, պատմական հիշողության և ազգային պատկանելության գիտակցության միջոցով։

 

Պետականությունը, անշուշտ, ազգային ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներից է, բայց դրա միակ աղբյուրը չէ։

 

Այնպես, որ՝ «Մեր պետությունը մեր ինքնությունն է» ձևակերպումը դասական պոպուլիստական մանիպուլյացիա է, որի միջոցով փորձում են պետականությունը նույնացնել ազգային ինքնության հետ՝ պատմական իրականությունը հարմարեցնելով քաղաքական օրակարգին։

 

Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել։ Տրդատը քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց արդեն քրիստոնեություն ընդունող հասարակության մեջ, իսկ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծեց մի ժողովրդի համար, որն ուներ սեփական լեզու, մշակույթ, պատմական ինքնություն ու բազմադարյա ավանդույթ։

 

Մեր պատմությունը պետականության պատմություն է, բայց մեր ինքնությունը շատ ավելի մեծ է, քան որևէ պետություն, արքայատոհմ կամ քաղաքական իշխանություն։ Եվ որևէ մեկը՝ որքան էլ իրեն պետության ու ժողովրդի ճակատագրի տնօրինող երևակայի, իրավունք չունի սեփական քաղաքական պատկերացումները փաթեթավորել ազգային ինքնության անվան տակ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան