Նուռը հայկական խոհանոցում.«Անուշ լինի» հաղորդումը բաց չթողնեք
Սպառողի անկյունՆուռը, հնագույն պտուղներից մեկը, դարձել է հայկական խոհանոցի իսկական սիրտը։ Դարեր շարունակ այն եղել է ոչ միայն սեղանի զարդ, այլև մի բաղադրիչ, որը համով, տեսքով և օգտակարությամբ յուրահատուկ տեղ է զբաղեցրել մեր կենցաղում։ Նուռը հայկական խոհանոցում ասես բանալի է՝ համերի, գույների ու արժեքների բացահայտման համար։ Նուռը կիրառվում է տարբեր ձևերով՝ որպես բնական համեմունք, հյութ, զարդարանք կամ հիմնական բաղադրիչ։
«Անուշ լինի» հաղորդաշարը շարունակում է համով զրույցները «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, ազգային խոհանոցը աշխարհով մեկ ներկայացնող խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ, այս անգամ խոսելու ենք հայկական նռան դերի մասին հայկական ազգային խոհանոցում։

