Կրակովի ահաբեկիչը հարձակումից առաջ սպանել է իր ծնողներին և քրոջը
ՄիջազգայինԿրակովի ահաբեկիչը հարձակումից առաջ սպանել է իր ծնողներին և քրոջը։
Լեհաստանում տեղի ունեցած զանգվածային կրակոցների վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկչական հարձակում իրականացրած 25-ամյա Միխալ Օ.-ի մոր, հոր և քրոջ դիերը հայտնաբերվել են նրա բնակարանում (https://iravunk.com/?p=352548&l=am)։ Եվ ահա, տարածվել է այն հիմնական վարկածը, որ հենց ահաբեկիչն է սպանել նրանց հարձակումից առաջ։
Տղամարդը նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում չէր հայտնվել և ուներ զենքի պաշտոնական թույլտվություն։
Լեհաստանի Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ հարձակվողը գործել է մենակ և հետաքրքրված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։

