Վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել
Հակակառավարական ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նստավայրի մոտ՝ Տիրանայի կենտրոնում, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել:
Բողոքի ցույցերի մասնակիցները իրավապահների ուղղությամբ այրվող խառնուրդով շշեր և սալաքարերի կտորներ են նետել։ Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։
Ավելի վաղ Տիրանայում ուսանողական բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարել էին ամենօրյա բողոքի ցույցերից շաբաթը երկու անգամ անցկացվող ակցիաների անցնելու մասին:
Նշենք, որ ուսանողական բողոքի ցույցերն Ալբանիայում սկսվել էին ընդդեմ թանկ կրթության, դասերի վատ պայմանների և մասնագիտական աշխատանքի բացակայության։ Ցուցարարները մասնավորապես պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Վերջինս, ի պատասխան, դատապարտել է ցուցարարներին փողոցային բռնությունների համար և մերժել էր հրաժարական տալ։

