Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան․ Armlur.am
Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ 29-ամյա տղայի պարանոց էին կտրել և նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։
Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ Երևանում՝ Բաղրամյան պողոտայից՝ ժողովրդին հայտնի նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է։ Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։
Armlur.am-ին սպանված 29-ամյա տղայի մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նա նոր էր նշանվել։
Ներկայացված լուսանկարում սպանված 29-ամյա Էրիկն է։
Իրավապահներն առգրավել են տարածքի տեսախցիկները և ենթադրյալ սպանությունը կատարող անձի հետքի վրա են, իսկ թե ով է նա, այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում

