ՌԴ ԱԳՆ. Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Արևմուտքին զգուշացրել է Կալինինգրադի մարզը շրջափակելու ցանկացած փորձի լուրջ հետևանքների մասին։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ռազմական ակտիվությունը Բալթյան տարածաշրջանում, իսկ Եվրոպայի ռազմականացումը ընթանում է աննախադեպ տեմպերով։
Միևնույն ժամանակ, Ռյաբկովը ընդգծել է, որ Ռուսաստանը չի մտադիրվում հարձակվել արևմտյան երկրների վրա։

